Thursday, 25 04 2024
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում

«Բժշկի թուղթ չկա, բժիշկը մեռել ա». իրարանցում «Գումի շուկայի» մսի վաճառասեղանների մոտ

«Առաջին լրատվական»-ը «Սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանի հետ շրջայց կատարեց գումի շուկայի դիմացի մայթեզրին տեղակայված մսի կենտրոններում՝ պարզելու, թե արդյոք այդ վայրերում մսամթերքի վաճառքի քաղաքակիրթ առևտուր կազմակերպվո՞ւմ է, արդյոք մսամթերքը համապատասխան անասնաբուժական-սանիտարական փորձաքննության ենթարկվե՞լ է, և փակցվա՞ծ է այդ մասին վկայող փաստաթուղթը վաճառքի կետերում՝ հաճախորդի համար տեսանելի վայրում:

Մեր շրջայցի ընթացքում եղան առևտրի կետեր, որոնք պատշաճ կերպով ներկայացրին փաստաթուղթը, ինչպես նաև ծանոթացրին տեղի պայմաններին: Սակայն մի քանի մսի կետերի աշխատակիցներ լքեցին այն՝ արագ-արագ ծածկելով միսը և առանց պարզաբանումների: Այդ կետերից բացակայում էր նաև համապատասխան փաստաթուղթը:

Թե Արմեն Պողոսյանի և թե մեր նկարահանող խմբի նկատմամբ որոշ մսավաճառներ սանձարձակ վերաբերմունք դրսևորեցին՝ սկզբում փորձելով խանգարել նկարահանումներին. «Ստեղից գնացեք, դու, սուս, քուրիկ ջան, դու երեխա ես: Ես ձեզ ճանաչում եմ, պարոն Պողոսյան, ամեն օր տելիվիզրով տեսնում եմ, ձեր հարցերին կպատասխանեմ, եկեք առանձնանանք»,- ասաց Արտաշ անունով ներկայացած մսավաճառներից մեկը, որը ամեն կերպ փորձում էր շրջանցել «բժշկի» թղթի ներկայացման հարցը, սակայն ի վերջո ասաց. «Բժշկի թուղթ չկա, բժիշկը մեռել ա, ինչ անեմ»:

Ի դեպ, այդ վաճառողը ոչ սթափ վիճակում էր և հենց այդպես էլ շփվում էր սպառողների և մեզ հետ: Նա մսի վաճառքով է զբաղվում, իր խոսքով, արդեն 20-ից ավելի տարի:

Մի շարք մսավաճառներ էլ մեզ փորձում էին համոզել, որ իրավունք չունենք փորձաքննության արդյունքներ պահանջելու, այնինչ հանրության յուրաքանչյուր անդամ, սպառող իրավասու է այդպիսի փաստաթուղթ պահանջելու: Մի կին նույնիսկ սկսեց քաշքշել՝ հորդորելով հեռանալ. «Զզվացրիք արդեն, մի շաբաթ ա, հա գալիս եք, գնացեք, էս ինչ եք նկարում»:

Այս տիկինն անգամ դուռը շռնդալից փակեց ուղիղ մեր և Արմեն Պողոսյանի երեսին, երբ փորձում էինք պատշաճ փաստաթղթերի մասին հետաքրքրվել:

Շրջայցի ավարտին «Սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը ընդգծեց, որ այսպիսի վարքագծով մարդիկ կմնան պատմության մեջ. «Այսպիսի մարդիկ իրավունք չունեն սպառողների հետ շփվելու: Իրավիճակը մտահոգիչ է, սա մեզ չի գոհացնում: Միասին տեսանք, որ կան բարեխիճ և ոչ բարեխիղճ մսավաճառներ»,- ասաց նա՝ հավելելով, որ ընդհանուր առմամբ սանիտարահիգիենիկ պայմանների խնդիրը գալիս է նաև տարածքից, բայց այլ մտահոգիչ հարցեր ևս կան: «Անասնաբույժի ստուգումները կասկածելի են, դրանք ամեն օր պիտի լինեն, մենք պիտի պահանջենք, որպեսզի փորձաքննությանը ներկա լինենք»,- եզրափակեց Արմեն Պողոսյանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում