Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Շանթի և ընկերների գործով այսօրվա դատական նիստին գործով տուժող ճանաչված ոստիկան Գեղամ Խաչատրյանի հարցաքննության ժամանակ նիստը նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանի պահանջով դահլիճից հեռացվեց ներկա Գայանե Առուստամյանը: Պատճառը ոստիկանի հասցեին ասված «անդաստիարակ» արտահայտությունն էր:
Դատավորը նկատեց, թե Առուստամյանը վիրավորեց ոստիկանին, ինչին նա արձագանքեց. «Ոստիկան չի, մենթ ա»: Դահլիճից դուրս գալիս էլ վերջինս ոստիկանին դիմելով՝ ասաց. «Չմո»: