Thursday, 25 04 2024
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով

Պայթյունավտանգ վիճակ է. աշխարհաքաղաքական շահերի բախման հետևանքով ժողովուրդն է տուժում

Միջազգային մակարդակով անընդմեջ կրկնելը, որ Ղարաբաղյան ստատուս քվոն վտանգավոր է դառնում, բերելու է սրացման: Հուլիսի 16-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը: Նրա խոսքով՝ որևէ լոկալ երևույթ պարտավոր ենք դիտարկել այն ընդհանուր համատեքստի մեջ, որում տեղի է ունենում:

Ըստ Ալավերդյանի՝ նոր պայթյունավտանգ վիճակ է առաջացել, որում աշխարհաքաղաքական շահերի բախման հետևանքով այդ տարածքներում բնակվող ժողովուրդն է տուժում: «Մինսկի խումբը, չկարողանալով այնպիսի միջոց կիրառել, ինչպիսին է խաղաղության պարտադրանքը, փաստորեն հասել է նրան, որ ստատուս քվոն արդեն վտանգավոր է: Մենք պետք է հասկանանք, որ Ադրբեջանն արդեն ոչ թե ԼՂ ինքնավար մարզը կամ Արցախն այսօրվա տարածքներով չի ճանաչում, այլ համարում է, որ այն բոլոր գործողությունները, որ տեղի են ունեցել իրավական դաշտում մինչև 91 թիվը, իրեն իրավունք են տալիս դա համարել իր անքակտելի մասը»,- ասաց նա:

Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի՝ քննարկումների առարկա դարձած հայտարարությանն անդրադառնալով՝ Ալավերդյանը նշեց, թե եթե ընթերցեն ոչ թե դրա վերջին մասը, այլ ամբողջությամբ, կտեսնեն, որ «փախստական» արտահայտությունը հայտնվում է միայն այն համատեքստում, որ վերաբերում է ԼՂ-ին:

Վերջին դիվերսիոն գործողություններին անդրադառնալով՝ Ալավերդյանը նշեց, թե մտահոգված է դրանց վերաբերյալ լրատվամիջոցներում եղած արձագանքներով: Նրա խոսքով՝ սա երկրորդ դեպքն է, երբ սոցցանցերը և ԶԼՄ-ները ոչ ադեկվատ են արձագանքում դեպքերին: Առաջինը հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հետ է կապված, երբ մեր սոցցանցերը, չպարզելով՝ իրականում ինչ է ասել Ինջիղուլյանը, սկսեցին լուտանքները, և այստեղ էական չէ, որ մեկ օր անց դադարեցրին դրանք՝ հասկանալով ինչ են ասում:

«Սա շատ կոպիտ սայթաքում էր թե՛ ակտիվ օգտատերերի, թե՛ որոշ ԶԼՄ-ների կողմից: Կարծիքներ հայտնողներից շատերն իրենց համակարգչային սենյակից հազվադեպ են դուրս գալիս, երևի զվարճանքի տեղ են գնում: Մեր սահմանը՝ այդ լանդշաֆտ կոչվածը, բարդ է, այո, այդ սահմանն ավելի քան բաց է և վտանգված է: Առաջին հորդորս Հայաստանին է՝ պետք է միջոցներ ձեռնարկվեն, որ մեր սահմանն այդքան խոցելի չլինի, բայց ցանցերի արձագանքը ինձ ապշեցրեց՝ «փորով, փնթի տեսքով դիվերսանտ». կարծում են պիտի սիրահարեցնող արտաքինո՞վ լինի դիվերսանտը:

Կասկածից վեր է՝ որևէ մի ադրբեջանցի սահմանը չի անցնի զուտ իր նախաձեռնությամբ: Այստեղ կա կառավարվող ինչ-որ գործողություն, քանի որ միայն Ադրբեջանն է ասում, որ նա չի տալու հանգիստ ապրելու հնարավորություն այն տարածքներում, որ նա համարում է սեփականը»,- ասաց նա:

Ալավերդյանի խոսքով՝ եթե այդ անձն անցել է սահմանը, որ պետք է անքակտելի լինի, դա հանցագործություն է: Բանախոսը հիշեց, որ 20 տարի առաջ նման դեպք տեղի է ունեցել, այդ ժամանակ մինչև անգամ զինվորական հագուստով հայտնվել են Հայաստանում, մի ընտանիքի մորթ են կազմակերպել, դատվել են, դատապարտվել մահապատժի, բայց քանի որ մենք էլ ունեինք այնտեղ մահապատժի դատապարտվածներ, ինքը՝ Ալավերդյանը, առաջարկել է փոխադրել նրանց, և այնտեղ ինչ կանեն՝ միջազգային օրենքներով, համաձայն ենք:

«Մեր առաջարկը մերժել են, իսկ Դավիթ Շահնազարյանը՝ մեր Ազգային անվտանգության ղեկավարը, համաձայնեց: Որևէ պատասխանատու անձ չի վերցրել պատասխանատվությունը սահմանն անցած ադրբեջանցիների համար, որ նրանք հիմա ստանան ռազմագերու կարգավիճակ, նույն՝ քնած ժամանակ հայ սպային սպանող քաղաքականությունն է հատուկ ադրբեջանական էլիտային: Ահա սրանով պետք է զբաղվեր Մինսկի խումբը: Իսկ զինադադարի պահպանման մեջ շատ ավելի մեծ լումա ունեն ՀՀ-ն և ԼՂ-ն, քան Մինսկի խումբը, քանի որ սադրանքների չեն գնացել»,- ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում