Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

ՀՀ ԱԺ-ն դարձավ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի լիարժեք անդամ

Հայաստանի Ազգային ժողովը դարձել է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի լիարժեք անդամ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը, ով մասնակցել է վեհաժողովի հերթական նիստին: Բացի Եսայանից՝ Հայաստանի ԱԺ պատվիրակության կազմում են եղել ՀՀԿ-ից՝ Մնացական Մնացականյանը, ՀՅԴ-ից՝ Արմեն Ռուստամյանը:

Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովը աշխարհի 78 երկրների խորհրդարաններից կազմված վեհաժողով է, այն քննարկում է կրթական, ազգային և մշակութային բազմաթիվ խնդիրներ, դրանց տալիս լուծումներ:

Մ. Եսայանը պատմեց նաև, որ բավականին ակտիվ քննարկումներ են տեղի ունեցել, կանանց խորհրդի նիստին քննարկվել են խորհրդարանում կանանց դերի բարձրացման մասին խնդիրներ. «Վերջում ընդունեցինք բանաձև, որով դատապարտում ենք բռնությունն ամբողջ աշխարհում:

Թեպետ Հայաստանը նիստի սկզբում դեռևս լիարժեք անդամ չէր, այդուհանդերձ՝ ՀՀ պատվիրակությունը մասնակցել է բոլոր հանձնաժողովների նիստերին»:

Պատգամավորը նշեց նաև, որ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի բացման օրը Ֆրանկոֆոնիայի խրհրդարանական վեհաժողովի նախագահը հանդիսավորությամբ հայտարարել է, որ 40-րդ լիագումար նիստում ՀՀ ԱԺ-ն դարձել է Ֆրանկոֆոնիայի լիարժեք անդամ. «Եթե մեզ տալիս են լիարժեք անդամի կարգավիճակ, մենք օգտվում ենք բոլոր հնարավորություններից ու իրավունքներից , բացի այդ՝ ստանձնում ենք մի շարք պարտականություններ»,- ասաց նա:

Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի կրթական հանձնաժողովի նիստին մասնակցած հանրապետական պատգամավոր Մնացական Մնացականյանն էլ նշեց, որ Հայաստանի համար չափազանց կարևոր է միջազգային կառույցներում ընդգրկվելը: Հայաստանը այդ երկրներում ունի բավականին մեծ սփյուռք:

Պատգամավորները հանդիպել են նաև տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ովքեր նշել են, որ հեռու գտնվելով՝ ապրում են Հայաստանի բոլոր խնդիրներով, և խոստացել են հնարավորության դեպքում վերադառնալ Հայաստան:

Պատգամավորները գոհունակությամբ նշեցին, որ խնդրել և համաձայնություն են ստացել՝ 2015 թվականին Հայաստանում անցկացնել Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի նիստը: Մարգարիտ Եսայանի խոսքերով՝ դա հնարավորության կտա Ցեղասպանության հարյուրամյա տարելիցին ևս մեկ անգամ աշխարհից պահանջել դատապարտել այդ ոճրագործությունը:

 

Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում