Friday, 29 03 2024
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել

Եթե Տիգրան Սարգսյանը վարչապետ էլ չլիներ, դարձյալ Օբաման պետք է ընդուներ նրան. Արման Նավասարդյան

Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը հավատարմագրերը հանձնել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային: Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, թե դա դիվանագիտության մեջ ընդունված արարողակարգ է. հավատարմագրերը հանձնում են երկրի նախագահին:

«Ես վարչապետ չեմ եղել, բայց երեք անգամ հավատարմագիր հանձնել եմ, և երեք անգամ էլ ինձ ընդունել է նախագահը: Սա զուտ արարողակարգային բան է, այնպես որ, եթե նա չլիներ էլ վարչապետ, դարձյալ Օբաման պետք է ընդուներ: Սա ընդունված կարգ է, այլ բան, որ շատ արագ եղավ այդ մեկնելու և հանձնելու հատվածը, այստեղ արդեն ինչ-որ դեր է խաղացել վարչապետ լինելու հանգամանքը: Ընդհանրապես նույնիսկ ամիսներ է դա տևում, ես ԱՄՆ-ն նկատի չունեմ, տարբեր երկրներում ամիսներ է տևում՝ մինչև հավատարմագիրն ընդունում են»,- ասաց նա:

Նավասարդյանի խոսքով՝ մեկ այլ պրակտիկա էլ կա. ինչ-որ ժամանակահատվածում՝ երեք-չորս ամիս, մինչև կես տարի, հավաքվում են տարբեր երկրների դեսպանների հավատարմագրեր, միանգամից նախագահն ընդունում է, Ռուսաստանն էլ է այդկերպ վարվում: Դեսպանի խոսքով՝ այստեղ դեսպանի անձը նշանակություն ունի։ Երբ որևէ երկիր ուղարկվում է դեսպանի թեկնածություն, անմիջապես ուսումնասիրում են՝ ով է, ինչ է, սովորաբար քառասուն օր է ժամկետը, մինչ պատասխան տան, կարող է մինչև քառասուն օր ձգվել: Եթե այդ ժամանակահատվածում պատասխան չի լինում, հաշվում են, որ մերժված է, և ոչ մի պատճառաբանություն չի բերվում՝ ինչու չեն ընդունել կամ չեն տալիս ագրեման:

«Կարծում եմ՝ այստեղ երկու կարևոր բան դեր խաղաց՝ որքան էլ Տիգրան Սարգսյանը վերջին շրջանում ներկայացավ որպես Մաքսային միություն մտնելու ջատագով, բոլոր դեպքերում, նա արևմտյան ուղղվածություն ունի, բոլոր դեպքերում նրա «բեգրաունդը», կենսագրությունը, պետական բանկի կառավարիչ լինելը, երկար տարիներ վարչապետ աշխատելը (ես արդյունքների մասին չեմ խոսում) անպայմանորեն նշանակություն ունի: Իհարկե, ամերիկացիների համար ավելի հաճելի է նշանակել դեսպան և ընդունել հավատարմագրեր թեկուզ փոքր երկրի վարչապետից, քան որևէ այլ անձից: Հիմա, իհարկե, անմիջապես հարց կտաք՝ բա այդ բոլոր պատմություննե՞րը»,- ասաց նա՝ հավելելով, թե ինքը ոչ պաշտպանում է, ոչ քննադատում, բայց երբ ասվում է մի բան, որ ապացույց չունի, հետևից գործողություններ չի բերում, դա նշանակություն ունենալ չի կարող:

Սակայն եթե նախկին վարչապետի նկատմամբ ինչ-որ պատժամիջոցներ կիրառված լինեին կամ մեղադրվեր զանցառության մեջ՝ կարելի էր մտածել, մինչդեռ եթե սա կատարվել է ԶԼՄ-ների մակարդակով, դրան ուշադրություն չդարձրին՝ ոչ այստեղ, ոչ այնտեղ: Նավասարդյանի խոսքով՝ դիվանագիտության մեջ չգրված մի օրենք կա, որ դիվանագիտական կորպուսն ընդհանրապես բոլոր երկրների դեսպանների նկատմամբ շատ ուշադիր է և շատ արագ արձագանքում է, թե դեսպանն ով է, որտեղից է, ինչ անցյալ ունի: Սա, Նավասարդյանի խոսքով, շատ նուրբ և հետաքրքիր երևույթ է, դեսպանի լավ և վատ կողմերը շատ արագ կերպով ի հայտ են գալիս, այդ լուրերը պտտվում են նույն դիվանագիտական կորպուսում, այսօր ոչ մեկի համար ոչ մի բան գաղտնիք չէ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում