Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

«Սերժ Սարգսյանն առյուծի կաթ է խմել»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:

– Տիկին Սարգսյան, Ձեր կարծիքով` Սերժ Սարգսյանն ինչո՞ւ անցած շաբաթ Արգենտինայում հայտարարեց, թե «ցավալի է, որ Ռուսաստանն Ադրբեջանին զենք է վաճառում»: Դա Ռուսաստանին ուղղված դժգոհությո՞ւնն է, որն աննախադեպ երևույթ է ՀՀ իշխանությունների համար:

 – Ինչ էլ այսօր հայտարարի Սերժ Սարգսյանը, դրանք արդեն ուշացած հայտարարություններ են: Կարծում եմ` Ս. Սարգսյանի համար նորություն չէ, որ ռազմավարական գործընկեր Ռուսաստանը զենք է վաճառում մեզ հետ հակամարտող Ադրբեջանին: Ռուսաստանը Հայաստանին ինչ-որ տեղ զենքը նաև զեղչով է վաճառել, երբեմն նաև անվճար է տվել: Բայց եկեք մտածենք, որ Ռուսաստանը միշտ էլ առաջնորդվել է իր շահերով, և դա նորմալ է: Իսկ ինչքանո՞վ ենք կարողանում պահել մենք մեր շահերը, սա ինձ համար մեծ հարցական է: Տվյալ դեպքում Ս. Սարգսյանն այդ մասին իր դժգոհությունը պետք է արտահայտեր ոչ թե հիմա, այլ այն ժամանակ, երբ տեղյակ էր, որ զենքի վաճառքի գործընթաց է տեղի ունենում:

 – Իսկ ինչո՞ւ է նա հիմա ասում:

 – Առյուծի կաթ է խմել: Եվ չի բացառվոմ, որ նա փորձում է ինչ-որ կերպ դիմադրել Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի վարած քաղաքականությանը, որը տարվում է Եվրասիական տնտեսական միությանն (ԵՏՄ) անդամակցելու շրջանակներում: Բայց պիտի ասեմ, որ դա ռուսական քաղաքականություն չէ, այլ գործընկեր մյուս երկրների փոքր շահագրգռվածությունն է Հայաստանի անդամակցության հարցում, որը նաև պարտադրվում է Ռուսաստանին: Ամեն մեկը փորձում է իր դիրքերն ամրացնել այդ միության մեջ: Եվ եթե հիշում եք, ՀՀ-ն ցանկություն ուներ դեռ մայիսին ԵՏՄ հիմնադիրների կազմի մեջ մտնել, բայց նրան չվերցրեցին: Այստեղ խնդիրը ոչ թե Հայաստանի, այլ ՀՀ իշխանությունների մեջ էր, ովքեր չգիտեն գործընկեր երկրների հետ փոխհարաբերությունների ժամանակ պահել իրենց դիրքերը: Իսկ հիմա ինչ էլ ուզում է հայտարարի` ուշացած է, բայց կարող եմ հետևություն անել, որ հավանաբար Ս. Սարգսյանն աշնան հետ կապված որոշակի ծրագրեր ունի: Չեմ բացառում, որ կարող է նաև հրաժարական ներկայացնել, որովհետև կարծես թե Լեռնային Ղարաբաղի շուրջ օղակն այնքան է սեղմվում, որ նա այդ հարցին չի կարող որևէ լուծում տալ: Իսկ այդ դեպքում մնում է միայն հրաժարական տալը: Մեզ արտաքին ազդակներ են հասնում, թե ղարաբաղյան խնդրին շուտափույթ լուծումներ են պետք: Այստեղ կան բազմաթիվ շահերի բախումներ, և կարծես թե հոգնել են ձախողված  բանակցությունների դիտորդները լինելուց: Ինձ թվում է, որ օղակն այդ առումով է նեղացել, և փորձում են ինչ-որ կերպ ոչ հայանպաստ լուծումներ տալ:

 – Ղարաբաղյան խնդրի կարգավորման լուծո՞ւմ է պարտադրվում Հայաստանին:

 – Կարծում եմ, որ դա արդեն իսկ պարտադրվում է, և իզուր չէ, որ Ս. Սարգսյանն Արգենտինայում հայտարարել էր, որ մեծ դժգոհություն ունի ռազմավարական գործընկեր Ռուսաստանի նկատմամբ, որը զենք է վաճառում մեզ հետ հակամարտող Ադրբեջանին: Դա հենց այնպես չի ասվում, ինձ թվում է, որ նա գիտակցում է, թե ինչ է կատարվում: Բայց շատ ավելի լավ կլիներ, որ շատ ավելի վաղ գիտակցեր, որ այդքան զիջումների չի կարելի գնալ, և չի կարելի ամեն ինչ հարմարեցնել իշխանության պահպանման խնդրին:

 – Այսինքն` Ռուսաստա՞նն է պարտադրում այդ լուծումը, չէ՞ որ Ս. Սարգսյանի դժգոհությունն այդ երկրին էր ուղղված:

 – Ես չեմ կարող ասել, թե Ռուսաստանն է, բայց Ռուսաստանն այդ հարցում միանշանակ ունի իր շահերը, Արևմուտքն՝ իր շահերը: Իսկ որտե՞ղ են Հայաստանի շահերը` դա տեսանելի չէ:

 – Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով կարծես թե Ադրբեջանի հետ առանձին քննարկումներ է իրականացնում: Գուցե դա՞ նկատի ուներ Ս. Սարգսյանը, որ Ադրբեջանին զենք վաճառելու համար Ռուսաստանի նկատմամբ դժգոհություն էր արտահայտում:

 – Չեմ բացառում, բայց եթե դա նկատի ուներ, թող դա ասեր ուղիղ տեքստով:

 – Իսկ որքա՞ն եք ճիշտ համարում, որ ԼՂ հակամարտության կարգավորմամբ զբաղվող Մինսկի խմբի համանախագահ երկրներից Ռուսաստանը, որն անընդհատ խաղաղ լուծման մասին հայտարարություններ է անում, միաժամանակ Ադրբեջանին հսկայական քանակությամբ զենք է տրամադրում նույն ԼՂՀ-ի նկատմամբ օգտագործելու համար:

 – ՌԴ-ն միշտ էլ զբաղվել է զենքի վաճառքով:

 – Բայց չէ՞ որ Մինսկի խմբի մյուս երկիրը՝ ԱՄՆ-ը ընդունել է Ադրբեջանին զենքի վաճառքը սահմանափակող 907 ուղղումը: Ֆրանսիայի դեսպանը հայտարարել էր, որ իր երկիրը սկզբունքորեն չի կարող Ադրբեջանին զենք վաճառել:

 – Ռուսաստանը նախ առաջնորդվում է իր շահերով: ԱՄՆ-ն էլ Մինսկի խմբում է, բայց տարածաշրջանում ունի իր շատ կոնկրետ շահերը: Հիմա մեթոդները մի փոքր տարբեր են: Ամերիկյան կողմն ավելի քողարկված քաղաքականություն է վարում, բայց ոչ շատ ավելի ազնիվ, քան թե մյուս կողմերը: Ռուսաստանը շատ ավելի բաց տեքստով է առաջնորդվում և մեզ համար ավելի կանխատեսելի գործընկեր է: Իսկ թե որքանով է ճիշտ Ռուսաստանի համար, հավանաբար ճիշտ է: ՌԴ-ն զենք արտադրող երկիր է, և բնականաբար իր զենքը նա պիտի սպառի ինչ-որ երկրներում, որտեղ կան խնդիրներ: Տվյալ դեպքում նա վաճառում է այնտեղ, որտեղից կա պահանջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում