Friday, 19 04 2024
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը

Տուգանքների բողոքարկումներից դատարանները «խցանվելու են»

«Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամները կոչ են անում արագաչափերի և տեսախցիկների արձանագրած տուգանքների մասով դիմել դատարան: Նրանց կարծիքով ՝ արագաչափերին և տեսախցիկներին «հաղթելու» հավանականությունը մեծ է, արդեն իսկ մի շարք գործեր կան, որտեղ «Սեքյուրիթի Դրիմը» պարտվել է:

Նախաձեռնության անդամներից Արշակ Զաքարյանը ևս դիմել էր դատարան ընդդեմ ընկերության, որը ծուղակային արագաչափ էր տեղադրել Երևան-Դիլիջան ավտոմայրուղու 92-րդ կմ-ին: Դատարանը վճիռ է կայացրել հօգուտ վարորդի՝ ակնհայտ համարելով արագաչափի նշանների սխալ, շփոթեցնող տեղադրումը:

Նախաձեռնող խումբն այսուհետ հավաքելու բոլոր բողոքարկումները և միասնական դիմելու են դատարան։ «Փաստաբանի հետ քննարկումներ արդեն կան, բողոքարկումների ծավալը քիչ չի լինելու»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում նշեց նախաձեռնության անդամ Արսեն Պետրոսյանը՝ հավելով, որ վաղ թե ուշ ընկերությունը ստիպված է լինելու ընդունել, որ այս ճանապարհը տանում է դեպի պարտություն, և կանոնակարգված երթևկություն ունենալն ամենևին չի նշանակում, որ կարող են ժողովրդին կեղքել, մտնել մարդկանց գրպանները:

Արսեն Պետրոսյանը նկատեց, որ բողոքարկումների քանակից դատարանը խցանվելու է։ «Քաղաքում բազմաթիվ վայրեր կան, որոնք ծուղակային իրավիճակ են ստեղծում մեզ՝ վարորդներիս համար, բացի այդ, այս կանոնակարգմանը մենք դեմ ենք։ Մեր առաջնային խնդիրը արդեն գրանցված տուգանքների մասով համաներման հասնելն է։ Ոչ մի հանգամանք հաշվի չի առնվում, կան վայրեր, որտեղ պատշաճ գծնշումներ չկան, կամ լինում են դեպքեր, երբ ՃՈ ոստիականն է հորդորում արագ անցել, կամ գուցե վարորդի ետևից Շտապ օգնության մեքենա է գալիս. այս բոլորը պետք է հաշվի առնվեն, ոչ թե միայն խախտման 15 վայրկյանը առանձնացնեն և տեսանյութով տեղադրեն»,- նշեց նախաձեռնության անդամը՝ հավելով, որ հուլիսի 17-ին կայանալու է իրազեկման երթ, որով կոչ է արվելու չվաճարել անտեղի տուգանքները և գործը հասցնել մինչև դատարան:

Արդեն օգոստոսին նախաձեռնող խումբը ավտոերթ կունենա մարզերից մեկում։ «Մեր պայքարը դեռ առջևում է»,- եզրափակեց Արսեն Պետրոսյանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում