Այսօր բոլոր բուհերում փակցվել են ընդունվողների ցուցակները: Թե դիմորդները և թե նրանց ծնողները շտապել են բուհեր՝ պարզելու, թե արդյոք անվճա՞ր են ընդունվել, թե՞ վճարովի, կամ որ հայտով են անցել: Ցուցակների դիմաց հուզված դիմորդները ու նրանց ծնողները գրկախառնվում էին:
Որոշ դիմորդների համար ընդունելության քննությունների ժամանակ բարդություններ են առաջացել, նրանց պնդմամբ՝ այդ պատճառով է, որ չեն կարողացել անվճար ընդունվել: Խնդիրները կապված են եղել շտեմարանների ու առաջադրանքների ծավալի հետ: Դիմորդների շրջանակում դժգոհելու տեղիք էր տվել նաև այն, որ Միջազգային հարաբերություններ և Իրավաբանական ֆակուլտետներում անվճար տեղեր չկային:
Ընդհանուր առմամբ դիմորդները ոգևորված էին, ընդգծում էին, որ երկար ժամանակ են պարապել, և իրենց համար կանխատեսելի էր, որ պիտի ընդունվեին: Նրանց խոսքով՝ եթե կրկնուսույցի ծառայություններից չօգտվեին, չէին կարողանա հաղթահարել ընդունելության շեմը:
Հիշեցնենք անցողիկ միավորները վճարովի և անվճար տեղերի համար.
ԵՊԲՀ ընդհանուր բժշկություն՝ անվ. 39.25, վճ. 24
ԵՊԲՀ ստոմատոլոգիա՝ անվ. 38, վճ. 21.50
ԵՊԲՀ դեղագործություն՝ անվ. 37.75, վճ .18
ԵՊՀ միջ. հարաբերություններ՝ վճ. 49
ԵՊՀ իրավագիտություն՝ վճ. 53
ԵՊՀ լրագրություն՝ անվ. 56.75, վճ. 35.25
ՀՊՃՀ ռադիոտեխնիկա և կապ՝ անվ. 29.75, վճ. 18
ՀՊՃՀ կիբերնետիկա՝ անվ. 31, վճ. 15.50
ՀՊՃՀ կիրառական մաթ. և ֆիզ.՝ անվ. 25.50, վճ. 18.50
ՀՊՏՀ կառավարում՝ անվ. 55.25, վճ. 45
ՀՊՏՀ ֆինանսներ՝ անվ. 58.75, վճ. 49
ՀՊՏՀ վիճակագրություն՝ անվ. 55.50, վճ. 35.50
Միավորների ամբողջական ցանկին դիմորդները կարող են ծանոթանալ ԳԹԿ կայքում:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: