Դորտմունդի «Բորուսիա»-ի մարզական տնօրեն Միխայել Ցորկը պատասխանել է ակումբի պաշտոնական կայքի հարցերին՝ անդրադառնալով նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:
Ցորկը նշել է, որ Մխիթարյանը հսկայական ներուժ ունի և կարող է լավ խաղ ցուցադրել.
«Ուկրաինայի Պրեմիեր Լիգայում «Շախտյոր»-ը երբեմն անցկացնում էր խաղեր, որոնցում Մխիթարյանը կարող էր չներդնել իր ողջ ուժերը: Բունդեսլիգայում ամեն ինչ այլ է:
«Բորուսիա»-ում բոլորը գիտեն, որ Մխիթարյանը հսկայական ներուժ ունի: Նա իրեն հաջող է դրսևորել մի շարք խաղերում: Նա կարող է նման մակարդակով հանդես գալ բոլոր խաղերում»,- հայտարարել է Ցորկը: