Wednesday, 24 04 2024
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը

Եվրոպան թույլ չի տա պատերազմ Ադրբեջանի ու Հայաստանի միջև՝ ադրբեջանական էներգակիրների պատճառով. Ցիգանոկ

Եվրոպան թույլ չի տա պատերազմ Ադրբեջանի ու Հայաստանի միջև՝ ադրբեջանական էներգակիրների պատճառով: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ռազմական կանխատեսման կենտրոնի տնօրեն, ռուսաստանցի ռազմական փորձագետ Անատոլի Ցիգանոկը` անդրադառնալով հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում առաջացած լարվածությանն ու ադրբեջանական դիվերսիոն հարձակումներին:

Ռուսաստանցի ռազմական փորձագետն ասաց, որ 1994-ի մայիսյան անժամկետ հրադադարով, որը ստորագրեցին Բաքուն, Ստեփանակերտը և Երևանը, դրվեց Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական սադրանքների հիմքը: Հենց այս համաձայնագրից հետո սկսվեցին սադրանքներն ու նման գործողությունները, ի դեպ՝ ոչ միայն ադրբեջանական, այլև հայաստանյան կողմից: Ըստ նրա՝ հրադադարի հաստատման առաջին իսկ օրվանից խախտվել են բոլոր պայմանավորվածությունները, բայց չեն եղել ռազմական գործողություններ, քանի որ ներկայումս դրանք ձեռնտու չեն ոչ հակամարտող կողմերին, ոչ էլ գերտերություններին, այդ թվում՝ Ռուսաստանին, Արևմուտքին: Ցիգանոկի համոզմամբ՝ տարածաշրջանին պատերազմ չի սպառնում:

«Հասկանալի է, որ Ադրբեջանի ռազմական բյուջեն ավելի է Հայաստանի բյուջեից, հասկանալի է, որ վերջին 6-7 տարիների ընթացքում Ադրբեջանը փորձել է ձեռք բերել ժամանակակից սպառազինություն, ռազմական մրցավազք է սկսվել հակամարտող կողմերի միջև, բայց միևնույն է՝ պատերազմ չի լինի:

Ես ենթադրում եմ, որ Ադրբեջանի ակտիվացումը պայմանավորված է նրանով, որ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայով, բոլորը հստակ հասկանում են, որ Ռուսաստանի զինված ուժերը գտնվում են մարտական պատրաստականության մեջ՝ Ուկրաինայի դեպքում: Ոչ մի ռազմական գործողություն չի լինի, որովհետև ոչ մեկը թույլ չի տա այդտեղ պատերազմել: Պատերազմական գործողություններ չեն սկսվի նաև, քանի որ Եվրոպայի համար դեռ պարզ չէ՝ Ռուսաստանից գազ կստացվի՞, թե՞ ոչ, իսկ Ադրբեջանը՝ Ռուսաստանից հետո, Եվրոպա էներգակիրների հաջորդ մատակարարներից մեկն է: Եվրոպան թույլ չի տա այդտեղ պատերազմ սկսել:

Պատերազմի չվերսկսման պատճառներից մեկն էլ կապված է Աֆղանստանի հարցի հետ: Դրանք սադրանքներ են շփման գծում, իսկ դա այս հակամարտության համար բնականոն երևույթ է դարձել: Դա պատերազմի վերսկսման հետ կապ չունի: Ադրբեջանի համար կարևոր է, որ պատերազմ չսկսվի, բայց դրա վերսկսման վտանգը կարող է զգալի լինել նման գործողությունների միջոցով»,- ասաց Ցիգանոկը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում