Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Ռուսաստանում հայ միգրանտներին տրվել են այն արտոնությունները, ինչ ղազախներին, բայց ոչ բելառուսներին

Նախօրեին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի և ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ Ռուսաստանի և Հայաստանի Միգրացիոն ծառայությունների ղեկավարները ստորագրել են «Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու կարգի և Ռուսաստանի տարածքում Հայաստանի քաղաքացիների գտնվելու կարգի մասին» համաձայնագիրը:

Ըստ փաստաթղթի, Ռուսաստանում ժամանակավորապես գտնվող Հայաստանի քաղաքացիները այդ երկիր մուտք գործելու ժամանակ իրավասու մարմիններում գրանցվելու պարտադրանքից 30 օրով ազատվում են:

Միևնույն ժամանակ նրանք պարտավոր են ժամանումից 30 օր անց գրանցվել:

Հիշեցնենք, որ «Ռուսաստանում օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց միգրացիոն գրանցման մասին» դաշնային օրենքն օտարերկրացիներից պահանջում է, որ աշխատանքային 7 օրվա ընթացքում գրանցվեն իրավասու մարմիններում՝ ըստ բնակության վայրի:

Հիշեցնենք նաև, որ այս օրենքը Ռուսաստանում գործում է այս տարվա հունվարի մեկից, իսկ հայաստանցի միգրանտների համար արտոնություններ սահմանվցին միայն այն բանից հետո, երբ Հայաստան ժամանեց ՌԴ միգրացիոն ծառայության ղեկավարը, այնուհետև հայ-ռուսական միջխորհրդարանական խմբի հանդիպման ժամանակ նման խնդրանքով դիմեց հայկական կողմը՝ հանձին ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի:

«Առաջին լրատվականը» ՀՀ միգրացիոն ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանից տեղեկացավ նաև, որ Հայաստանին տրվել են այն նույն արտոնությունները, ինչ ՄՄ անդամ երկիր Ղազախստանին, իսկ ՄՄ մեկ այլ անդամ երկիր Բելառուսի դեպքում արտոնություններ պետք էլ չէին, նրանց համար գործում է այն նույն ռեժիմը, ինչ Ռուսաստանի քաղաքացիների համար՝ որպես միութենական երկիր:

Ստորագրված այս համաձայնագրով չի լուծվում, սակայն, այն բոլոր ՀՀ քաղաքացիների խնդիրը, որոնք հայտնվել են «սև ցուցակում», այսինքն՝ արդեն իսկ խախտել են Ռուսաստանի միգրացիոն օրենքը: Իսկ այդ քաղաքացիները թվով 170․000-ն են:

Ժողովրդագրագետ Ռուբեն Եգանյանի կարծիքով՝ ՌԴ միգրացիայի հետ կապված խնդիրներն ամբողջական և արմատական լուծում չեն ստացել:

Եգանյանը նշեց նաև, որ կա շուրջ 200 հազար հայ միգրանտ, որոնցից 60 հազարը դիմել են ՌԴ միգրացիոն ծառայություն՝ արգելքը հանելու խնդրանքով, բայց մինչ օրս այդ թիվը փոփոխության չի ենթարկվել: Նրաց մի մասը որոշել է կամ վերադառնալ, կամ մնալ ու հայտնի ճանապարհով խնդիրը լուծել Ռուսաստանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում