Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Իսլամական խալիֆաթը սպառնալիք է տարածաշրջանի և այնտեղ բնակվող փոքրամասնությունների համար

Հունիսի 29-ին՝ մուսուլմանների համար սուրբ ռամադան ամսվա առաջին օրը, Իրաքի մի զգալի հատվածը գրաված «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ընդունված է նաև անվանել «Իրաքի և Շամի իսլամական պետություն» կամ «Իրաքի և Ասորիքի իսլամական պետություն»՝ ISIL) ծայրահեղ իսլամիստական խմբավորումը հայտարարություն տարածեց Սիրիայի Հալեպ քաղաքից մինչև Իրաքի Դիյալա քաղաք ընկնող տարածքում խալիֆաթ ստեղծելու մասին։ Խմբավորման ղեկավար Աբու Բաքր Ալ-Բաղդադին հռչակվել է «խալիֆ և բոլոր մուսուլմանների առաջնորդ»։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ժնևի CIMERA կենտրոնի ներկայացուցիչ, քաղաքական վերլուծաբան Վիգեն Չետերյանն ասաց, որ մինչ խալիֆաթի հռչակումն այս խմբավորումը մի քանի օրվա ընթացքում մի քանի ռազմավարական նշանակություն ունեցող հաղթանակներ է գրանցել՝ տարածքներ գրավելով Արևելյան Սիրիայում և Իրաքում «Ալ- Քաիդա»-ի «Ալ Նուսրա» ճակատի տիրապետությունից: Ըստ նրա՝ խալիֆաթի հռչակումը կարելի է հասկանալ այս ռադիկալ իսլամիստական խմբերի միջև առկա մրցակցությամբ:

«Սա շատ ավելի արմատական կազմակերպություն է, քան «Ալ-Քաիդան», և արդեն կես տարուց ավելի է՝ բացեիբաց պայքարի մեջ է մանավանդ Սիրիայում այլ իսլամիստական ծայրահեղ խմբավորումների հետ, իսկ դրանից առաջ մրցակցություն կար նաև ջիհադիստական խմբավորումների հետ: Խալիֆաթի հռչակումը պայքարի ու մրցակցության և այն բանի արդյունքն է, որ վերջին ամիսներին այս խմբավորումը կարողացավ տարբեր տարածքների վրա իր վերահսկողությունը սահմանել:

Շատ հեշտ է ասել, որ նման խմբարումները ստանում են ֆինանսավորում և ուղղորդվում են աշխարհաքաղաքական կենտրոններից: Որևէ մեկը, ով լուրջ հետևում է այս խմբավորման գործունեությանը, գիտի, որ այս խմբավորման հիմնական ուժը, հենակետը իրենց շատ ռադիկալ կեցվածքն է:

Սաուդիան Արաբիայի աջակցությունն այս խմբավորման համար մեծ նշանակություն չունի, քանի որ խմբավորումն իսկապես ռադիկալ է ու այդպես է գործում: Միջին Արևելքում շատ տարբեր ուժեր ուղղորդեցին այս խմբավորմանը, աջակցեցին՝ հուսալով թուլացնել իրենց թշնամիներին, օրինակ՝ Թուրքիան օգնություն տրամադրեց, Բաշար Ալ-Ասադը՝ Սիրիայի նախագահը, չմտավ պայքարի մեջ այս խմբավորման հետ՝ հուսալով, որ այն կհարվածի սիրիական մյուս խմբավորումներին։ Այսօր նման քաղաքականություն տարբեր երկրներ տանում են, սակայն ընդլայնման պատճառը այս խմբավորման ռադիկալությունն է»,- ասաց Չետերյանը՝ հավելելով, որ խալիֆաթի հռչակումը ձևական նշանակություն ունի։ Խալիֆաթի հռչակմամբ խմբավորման առաջնորդը փորձում է պարտադրել մյուս իսլամիստական ուժերին ընդունել իր առաջնորդությունը կամ լինել թշնամի, այսինքն՝ սա դարձյալ ռադիկալ քայլ է, և պետք է հասկացվի, որ սուննի սալաֆի ուժերը անջատված են այսօր:

Վերլուծաբանի խոսքով՝ խալիֆաթի հռչակումն այս խմբավորման քաղաքականության շարունակությունն է: «Նրանք հայտարարեցին, որ իրենց խալիֆաթի քարտեզն ընդգրկում է Իրաքից մինչև Քուվեյթ, Սիրիա, Հորդանան, Պաղեստին, Իսրայել տարածքը: Այս է նպատակն իրենց: Իմ կարծիքով, նրանց հաջորդ հանգրվանը պայքարն է մյուս սուննի խմբավորումների դեմ։ Եթե պայքարի ընթացքում նրանք կարողացան հաղթանակել՝ կարելի ասել, որ Միջին Արևելքը տասնյակ տարիների պատերազմների մի փուլի մեջ է ընկնելու:

Նրանց ծրագիրը շատ վտանգավոր է, դա վտանգավոր է տարածքաշրջանի սուննի ժողովուրդների համար, քանի որ այս մարդիկ տոտալիտար ծրագրեր իրականացնողներ են։ Անշուշտ, այս տարածաշրջանում ապրող մյուս բոլոր փոքրամասնությունների՝ եզդիների և այլ փոքրամասնությունների համարէլ են վտանգավոր. նրանց համար անհնար է դառնալու այդ տարածքում գոյությունը, և արդեն արտահոսք կա այդ փոքրամասնությունների դեպի քրդական շրջաններ։ Հաջորդը սուննի քաղաքական և ռազմական խմբավորումների վրա է լինելու հարձակումը: Ահռելի մեծ վտանգ կա քրիստոնյա համայնքների համար: Ամբողջ տարածաշրջանի համար շատ տխուր պատմություն է։ Այս մարդիկ արդյունք են խավարամտության, վայրագության, իրենց քաղաքականությունն ու աշխարհահայացքը ևս մութ է ու տխուր»,- ասաց Չետերյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում