Friday, 29 03 2024
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath

«Ոչ Մոսկվան, ոչ Վաշինգտոնն այսօր չունեն ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվելու ներուժ»

Ոչ Ռուսաստանը, ոչ Ամերիկան այսօր չունեն Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվելու ներուժ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՌԳԱ արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Ուրալ-Պովոլժիեի ուսումնասիրության կենտրոնի աշխատանքային խմբի համակարգող Ալեքսանդր Սկակովը՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքի գրառմանը:

Նա նշեց, որ չի կարծում, թե լուրջ տարաձայնություններ կան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջև այնպես, որ մեկի համար ընդունելի է մեկ բան, մյուսի համար՝ մեկ այլ բան: Ըստ նրա՝ ստատուս քվոն մի կողմից ընդունելի չէ, որովհետև վտանգավոր է, մյուս կողմից՝ ոչ ԱՄՆ-ն, ոչ Ռուսաստանը Ղարաբաղով զբաղվելու ունակ չեն:

«Ամերիկացիները ցանկանում են պահպանել տարածաշրջանում ազդեցության իրենց լծակները, որպեսզի հետագայում ներգրավվեն տարածաշրջանային գործընթացներին ավելի ակտիվորեն: Այսինքն՝ այս հայտարարությունը չի նշանակում ոչինչ, բացի նրանից, որ Ամերիկան պահպանի իր դիրքերը տարածաշրջանում: Իրատեսական չէ, որ ԱՄՆ-ն կկարողանա աջակցել կարգավորման գործընթացին, քանի որ առաջին հերթին այդ կարգավորման սցենարն է իր համար անորոշ, չի հասկանում՝ ինչ կարելի է անել, ԱՄՆ-ն ունի շատ այլ խնդիրներ ևս, որոնք ավելի կարևոր են իր համար, և պետք է լուծի, իսկ Ղարաբաղը նորա համար երկրորդական խնդիր է»,- ասաց Սկակովը՝ շարունակելով, որ Ռուսաստանը ևս չի ձգտում կարգավորման, քանի որ չունի լծակներ դրանք լուծելու համար և Ռուսաստանը ևս այս փուլում ունի իր աշխարհաքաղաքական խնդիրները: Ուստի Ռուսաստանի համար, նրա համոզմամբ, ամենակարևորն այս փուլում՝ որպեսզի պատերազմ չսկսվի ԼՂ հակամարտության գոտում։

Մոսկվան սեպտեմբեր ամսին հավելյալ անվտանգություն է խոստացել Հայաստանին, որի մասին Բաքվում գիտեն, ու հիմա պատերազմի վերսկսման հավանականություն չկա, քանի որ Հայաստանը Եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտներին միանալու ճանապարհին է: «Եթե Ղազախստանը կարողանում է խոչընդոտել Հայաստանի եվրասիական ինտեգրացիայի գործընթացին, Հայաստանը չի միանում պրոյեկտներին, Ադրբեջանի ձեռքերը ազատվում են, իրավիճակը փոխվում է։ Իսկ հիմա պատերազմի ոչ մի վտանգ չկա»,- ասաց Սկակովը:

Անդրադառնալով եվրասիական պրոյեկտներին՝ նա ասաց, որ Հայաստանի անդամակցությունը ձգձգվում է ադրբեջանական ճնշումների պատճառով: Ըստ նրա՝ Ադրբեջանը, ունենալով սերտ կապեր Ղազախստանի հետ, արգելակում է Հայաստանի անդամակցության գործընթացը ԼՂ-ի միջոցով: Բայց այս ամենը, նրա համոզմամբ, լուրջ չէ, քանի որ Եվրասիական տարածքում կան այլ տարածքային հակամարտություններ և վիճարկվող կարգավիճակով տարածքներ ևս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում