Արտագաղթի պատճառները տարբեր են՝ սոցիալական, տնտեսական, իրավական խախտումներ: Սակայն ավելի շատ մարդիկ հեռանում են, երբ իրենց ապահով չեն զգում սեփական երկրում, հարազատ տանը:
Արտագաղթողների մասին պատմությունների հետքերով «Առաջին լրատվական»-ը հասել է նաև Ներքին Սասնաշեն գյուղ:
Պաշտելու աստիճան այս մարդիկ սիրում են իրենց այն հողակտորը, որի վրա քրտինք են թափում, ու ամեն օր օրհնում Աստծուն նրա տված բարիքների համար: