Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը մեկնաբանել է «Ուիմբլդոն»-ի եզրափակչում շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի նկատմամբ տարած հաղթանակը: 27-ամյա Ջոկովիչի կարիերայում սա «Ումբլդոն»-ի երկրորդ և «Մեծ սաղավարտ»-ի մրցաշարերի յոթերորդ տիտղոսն է:
«Ռոջերը շատ լավ էր խաղում: Նա շատ բարձրակարգ թենիս էր ցուցադրում: Ֆեդերերն իմ գլխավոր հակառակորդներից մեկն է, ում նկատմամբ շատ դժվար է հաղթանակի հասնել:
Կարողացա հաղթանակ տանել միայն հոգեբանական կայունության և վստահության շնորհիվ: Գերազանցեցի ոչ միայն Ֆեդերերին, այլ նաև ինքս` ինձ»,- մրցաշարի պաշտոնական կայքը մեջբերում է Ջոկովիչի խոսքերը: