Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Դժվար է պատկերացնել, որ Հայաստանի դեմ ագրեսիայի դեպքում ՀԱՊԿ-ը գործի Ադրբեջանի դեմ. Գոլց

Դժվար է պատկերացնել, որ Հայաստանի դեմ ագրեսիայի դեպքում ՀԱՊԿ-ը գործի Ադրբեջանի դեմ: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ամենօրյա հանդես» պարբերականի հոդվածագիր, ռուսաստանցի ռազմական փորձագետ Ալեքսանդր Գոլցը՝ անդրադառնալով Հայաստանի առջև ՀԱՊԿ-ի պարտավորություններին և ՀԱՊԿ-ի հասցեին հայաստանյան դժգոհություններին:

Նա նշեց, որ Հայաստանի վրա հարձակման, ռազմական ագրեսիայի դեպքում ՀԱՊԿ-ը պետք է արձագանքի: Սակայն, ըստ նրա, ներկայում ռուսական կողմն այնքան զբաղված է ուկրաինական զարգացումներով, որ հայ-ադրբեջանական սահմանի վրա տիրող իրավիճակի մասին որևէ մեկը որևէ բան չգիտի, և երկրորդ՝ ֆորմալ առումով, իհարկե, Հայաստանը պետք է պաշտոնապես դիմի ՀԱՊԿ-ի ղեկավարող մարմիններին, եթե ունի կարծր համոզմունքներ և ապացույցներ, որ իր դեմ ագրեսիա է իրականացվել:

«Իմ կարծիքով՝ եթե ադրբեջանական կողմից արձանագրված լիներ ռազմական ագրեսիայի ակնհայտ փաստ, հայկական կողմից դիմում կլիներ, բայց ՀԱՊԿ-ը սեփական նախաձեռնությամբ և կամքով չի կարող արձագանքել և պաշտպանական գործողություններ իրականացնել»,- նշեց Ալեքսանդր Գոլցը՝ շարունակելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը ներկայում ձեռնտու է Ռուսաստանին:

Նրա որակմամբ՝ Ռուսաստանի համար դա լուրջ հակամարտություն է, քանի որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է և արդեն եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտներին միանալու շեմին է, մյուս կողմից՝ Ռուսաստանը չի ցանկանում փչացնել իր հարաբերություններն Ադրբեջանի հետ, որի հետ կապված է խորը կապերով, ամենատարբեր ոլորտներում: Ուստի, Գոլցի համոզմամբ, եթե ԼՂ հակամարտությունը կարգավորվի, ապա դա կթեթևացնի նաև Ռուսաստանի բեռը:

Հարցին՝ եթե իսկապես գրանցվի ագրեսիա Հայաստանի դեմ, և Հայաստանը դիմի ՀԱՊԿ ղեկավար մարմնին, ՀԱՊԿ-ը կգործի՞ Ադրբեջանի դեմ, եթե հաշվի առնենք ՀԱՊԿ որոշ անդամների, այդ թվում՝ Ռուսաստանի հարաբերություններն Ադրբեջանի հետ, մեր զրուցակիցը պատասխանեց՝ ռուսական ողջ դիվանագիտությունը կենտրոնացած է հենց այս ոլորտում, դիվանագիտության ողջ նպատակն է թույլ չտալ ագրեսիա, ռազմական գործողություններ, քանի որ եթե դա տեղի ունենա, ապա ֆորմալ կերպով Ռուսաստանը, ինչպես և ՀԱՊԿ այլ անդամներ, պետք է գործի ի պաշտպանություն Հայաստանի, ինչը նշանակում է գործել Ադրբեջանի դեմ:

«Սակայն, ինչպես մենք հասկանում ենք, դժվար է պատկերացնել, որ ՀԱՊԿ-ը կգործի Ադրբեջանի դեմ: Ուստի ես մտածում եմ, որ Ռուսաստանի գլխավոր խնդիրը Ադրբեջանին ռազմական գործողություններից ետ պահելն է»,- նշեց Ալեքսանդր Գոլցը:

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը ՀՀ անվտանգության ապահովման համակարգի հիմնական բաղադրիչներից մեկն է: Հավաքական անվտանգության մասին պայմանագիրը (Պայմանագիր) ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին: Պայմանագիրը ստորագրած պետությունների թվում է նաև Հայաստանի Հանրապետությունը: Կազմակերպությանն անդամակցում են՝ Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղըզստանի Հանրապետությունը, Տաջիկստանի Հանրապետությունը և Ուզբեկստանի Հանրապետությունը: 1999թ.-ին Հայաստանը ստորագրեց նաև Պայմանագրի երկարաձգման մասին Արձանագրությունը:

2002թ.-ին Պայմանագիրը փոխակերպվեց Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության (Կազմակերպություն), որի գործունեության հիմնական հարթություններն են՝ անդամ պետությունների արտաքին քաղաքականության համադրումը, ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցությունը և ժամանակակից սպառնալիքներին ու մարտահրավերներին դիմակայումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում