Friday, 29 03 2024
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

Գեղարքունիքում ամուսինն իր կնոջը խմբակային սեռական շահագործման է ենթարկել

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահագն Մելիքյանի նախագահությամբ սկսվում է Մ. Ե.-ի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ 33-ամյա Մ.-ն իր հետ ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող կնոջը շահագործելու դիտավորությամբ, «չարաշահելով իր հանդեպ կնոջ ունեցած զգացմունքները, իրեն սեռական գերհաճույք պատճառելու արդյունքում փոխադարձ սերն առավել ամրապնդելու հիմնավորումներով» համոզել է կնոջը, որ սեռական հարաբերություններ ունենան երեքով՝ իրենց անկողին «հրավիրելով» ևս մի տղամարդու:

Մ.-ն կնոջը նաև նյութապես է փորձել շահագրգռել՝ ասելով, թե «հրավիրված» տղամարդը խմբակային սեքսի համար կվճարի իրենց:

Ըստ առաջադրված մեղադրանքի՝ Մ.-ն շուրջ երկու ամիս համոզել է կնոջը, կորզել է նրա համաձայնությունը:

2010 թվականի կեսերին Երևանի Զաքյան փողոցում գործող «Աստորիա» հյուրանոցում Մ.-ն կազմակերպել է իր, կնոջ ու ինտերնետային կայքի միջոցով ծանոթացած ոմն Ակայի ինտիմ հանդիպումը:

Խմբակային սեքսը կայացել է: «Ական» վճարել է 20 հազար դրամ:
Այս եռյակ հանդիպումից հետո կինը հրաժարվել է հետագայում մասնակցել խմբակային սեքս անելու՝ ամուսնու նախասիրությանը:
Սակայն Մ.-ն, ըստ մեղադրանքի, կնոջը սեռական շահագործման ենթարկելու հանցավոր դիտավորությունն իրականացնելու նպատակով, նրա կողմից արդեն մեկ անգամ խմբակային սեքսին մասնակցած լինելու փաստը որպես արատավորող տեղեկություն՝ տարածելու, նշված հանգամանքը շահարկելով՝ կնոջը մայրական իրավունքից զրկելու հարց բարձրացնելու սպառնալիքներով, այդ առումով կնոջ խոցելիությունն օգտագործելով, առանձին դեպքերում նաև կնոջ առողջության նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելով՝ ծեծելով՝ 2010 թվականի վերջերից մինչև 2013 թվականի հունիս ամիսը կնոջը ենթարկել է պոռնկության շահագործման:

Ոչ միայն «սեռական գերհաճույք», այլև նյութական օգուտներ ստանալու նպատակով Մ.-ն պարբերաբար, ընդհանուրը՝ մոտ 20 դեպքով կնոջը ստիպողաբար ներգրավել է համացանցի «Օդնոկլասնիկի» և այլ կայքերով ծանոթացած օգտատեր մի խումբ տղամարդկանց, նրանց ընկերուհիների մասնակցությամբ խմբակային սեռական հարաբերություններին:

«Հրավիրյալների» վճարած գումարները Մ.-ն տնօրինել է իր հայեցողությամբ:

Բացի դրանից, ըստ մեղադրանքի, Մ.-ն 2013 թվականի նոյեմբերի 2-ին, լինելով ալկոհոլ օգտագործած վիճակում, վիճել է կնոջ հետ, ոտքերով ու ձեռքերով ծեծի ենթարկել նրան՝ ձախ աչքի տակ արյունազեղում առաջացնելով:

Մ. Ե.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 132 հոդվածի 1-ին մասով և 118 հոդվածով:

Մ. Ե.-ն գտնվում է կալանքի տակ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում