«Առաջին լրատվական»-ի հավաստի տեղեկություններով՝ այսօր «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ է տեղափոխվել Հոկտեմբերի 27-ի գործով պարագլուխ, ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանը: Վերջինս առողջական խնդիրներ ունի և այս պահին վիրահատարանում է: Նրա մոտ ախտորոշվել է պարապրոկտիտ, որը ուղիղ աղիքը շրջապատող բջջանքի բորբոքում է:
Նշենք, որ երկար ժամանակ է՝ խոսակցություններ են շրջանառվում, որ Հունանյանը առողջական լուրջ խնդիրներ ունի: Ոմանք անգամ պնդում են, որ նա հոգեկան խնդիրներ ունի, բայց Հունանյանի առողջական վիճակի մասին երբեք պաշտոնապես ոչինչ չի հրապարակվել: