Կոլումբիայի ազգային հավաքականի և «Մոնակո»-ի հարձակվողական ոճի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը գովեստի խոսքեր է հղել Հայաստանի ընտրանու կիսապաշտպան Հերիխ Մխիթարյանի հասցեին:
Գերմանական հեղինակավոր Bild պարբերականի հետ զրույցում Խամեսը նշել է, որ Հենրիխը գերազանց է փոխարինել Մարիո Գյոտցեին, ով «Բորուսիա»-ից տեղափոխվել էր «Բավարիա»: Մինչև Մխիթարյանի տրանսֆերն իրականացնելը «Բորուսիա»-ն դիտարկել է նաև Ռոդրիգեսի տեղափոխության տարբերակը, բայց նրա տրանսֆերային արժեքը բարձր է եղել:
«Մխիթարյանը գերազանց է փոխարինել Գյոտցեին»,- նշել է կոլումբիացին:
Հավելենք, որ Խամեսը «Մունդիալ-2014»-ում 4 խաղում 5 գոլ է խփել ու հանդիսանում է մրցաշարի լավագույն ռմբարկուն: Նա նաև 3 գոլային փոխանցում է կատարել: