Thursday, 18 04 2024
Դատարանը տնային կալանք է կիրառել Սամվել Վարդանյանի նկատմամբ
10:15
Նավթի գները նվազել են. 17-04-24
Արշակունյաց պողոտայում «GAZelle» բեռնատար է այրվել
Արևմուտքը սատարում է «Խաղաղության խաչմերուկին». սա շատ ավելի կարևոր է, քան խոստացված փողի չափը
Տեղումներ չեն սպասվում
Վրաստանում հանրությունը մոբիլիզացվում է. նոր թեժացումներ են սպասվում
Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ»
Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին. «Հրապարակ»
Հայ-սաուդյան մերձեցման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել
Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հրապարակ»
ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Օսկանյանին սպասելիս. «Հրապարակ»
Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
Էրդողանը շտապեցնում է Պուտինին
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով

Վրաստանի եվրոպական ուղին կարող է օրինակ դառնալ Հայաստանի համար. Վրաստանի ԱԳ նախկին նախարար

Օրերս Արևելյան Գործընկերության անդամ երեք պետություններ՝ Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան, Եվրոպական միության հետ ստորագրեցին Ասոցացման համաձայնագիր, այդ թվում՝ Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագիր՝ Հայաստանին, Բելառուսին և Ադրբեջանին թողնելով ինտեգրացիոն զարգացման շատ ավելի ցածր մակարդակում: Սակայն տեսակետներ են հնչում, որ այս երկրները դատապարտված են լինել եվրոպական զարգացման գոտում:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Վրաստանի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, Վրաստանի ԱԳ նախկին նախարար Իրակլի Մենագարիշվիլին հույս հայտնեց, որ կշարունակվի Արևելյան գործընկերության մյուս երեք երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի ու Բելառուսի համագործակցությունն ու համատեղ ծրագրերը Եվրոպական միության հետ այն բանից հետո, երբ Մոլդովան, Ուկրաինան ու Վրաստանը ստորագրեցին Ասոցացման համաձայնագիր ԵՄ-ի հետ: Թեև պաշտոնապես, ըստ նրա, որևէ նման որոշում չի հրապարակվել:

«Բայց ես հույս ունեմ, որ Արևելյան գործընկերությունը կպահպանվի՝ որպես համագործակցություն հետսովետական երկրների, որոնք ունեն եվրոպական հավակնություններ, չնայած այն բանին, որ ոմանք ընտրել են պրոռուսական զարգացման ուղի: Վրաստանն իր ռազմավարական զարգացման որոշումը կայացրել է դեռևս այս դարի սկզբում, այսինքն՝ շատ ու շատ ավելի վաղ: Դրանից հետո Վրաստանը չի փոխել իր ընտրած ուղին, և այդ ռազմավարական զարգացման ուղին պահպանվել է այս տարիների ընթացքում:

Մեզ թվում է, որ մենք ճիշտ ճանապարհին ենք, թեև մենք նաև մեր հարևանների համար ենք ցանկանում նույն հեռանկարը: Որևէ մեկը չի պատրաստվում մյուսի հետ մրցակցել, եթե Վրաստանի օրինակը որևէ մեկին կօգնի ընտրել այն ուղին, որն առավել արդյունավետ է, մենք միայն ուրախ կլինենք:

Թեև յուրաքանչյուր երկիր իր տեսլականն ունի իր ապագայի վերաբերյալ, Հարավային Կովկասի առանձին մասերը թեև այսօր, տարածաշրջանում տարբեր գործոններով պայմանավորված, շարժվում են տարբեր ուղղություններով, կարևոր է, որպեսզի տարածաշրջանային միասնականությունը պահպանվի՝ չնայած այն ընտրությանը, որը կայացրել են երկրները»,- ասաց նախկին նախարարը՝ շարունակելով, թե չի կարող բացառել, որ ԱլԳ այդ երկրները կգնան եվրոպական զարգացման ճանապարհով: Նա ընդգծեց, որ Վրաստանի կայացրած որոշումն ավելի հեռանկարային է և կարող է վարակիչ դառնալ տարածաշրջանի համար: Թեև նա նաև ասաց, որ մեծ հաշվով, ապագան ցույց կտա, թե ով էր ճիշտ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում