Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

«Դիսկուրս». «Քոչարյանը երկիրը տկլորացրեց. դրա հետևանքները երկար ենք քաշելու»

ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Մարգարիտա Եսայանի և «Ժառանգություն» կուսակցության նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանի հետ «Դիսկուրս» հաղորդաշարի հերթական թողարկմանը քննարկվել է Ազգային ժողովի վերջին նստաշրջանում ստեղծված իրավիճակի, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի և Հայաստանի քաղաքական դաշտում գոյություն ունեցող այլ իրադարձությունների հետ կապված հարցեր:

– Տիկին Եսայան, Դուք կամ ՀՀԿ խմբակցության անդամները կարողացա՞ք արտահերթ նստաշրջանի 4 օրերի ընթացքում ծանոթանալ կառավարության ներկայացրած այդ 4 տասնյակ օրինագծերին:

Մ.Ե. – Միշտ էլ բոլոր խորհրդարանները արտահերթ նստաշրջանի ժամանակ կուտակումներ են ունենում: Ես էլ ոչ բոլոր օրինագծերին եմ հասցրել ծանոթանալ, բայց մեծ մասին ծանոթացա, որովհետև կառավարության այն ներկայացուցիչները, որոնք մշակել են օրինագծերը, մեր խմբակցության պատգամավորների հետ քննարկել են դրանք: Եվ դրանք նոր ծնված նախագծեր չէին, ընթացքում քննարկումներ անցած նախագծեր էին:

– Բայց կային օրինագծեր, որոնք նոր էին, և կառավարությունն առաջարկել էր դրանց մի մասի առաջին, երկրորդ և երրորդ ընթերցումները կազմակերպել 24-ժամյա ռեժիմով:

Մ. Ե. – Այո կային բացառություններ: Այդպես եղել է և այդպես լինելու է: Սա խորհրդարանի աշխատանք է, իսկ այն ակտիվությունը, որ դրսևորեցին մեր ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները, միայն գովելի է, որովհետև ընդդիմությունը պետք է իր դիրքորոշումն արտահայտեր: Եվ ինձ համար շատ զարմանալի կլիներ, եթե ընդդիմությունը դիրքորոշում չարտահայտեր և հանգիստ նստած՝ մասնակցեր քննարկումներին: Ընդդիմությունը հենց նրա համար է, որ համամիտ չլինի իշխանության այս կամ այն դրսևորումների հետ:

– Տիկին Բախշյան, 2 տարի է, ինչ Դուք պատգամավոր չեք: Մեր խորհրդարանի գործունեության մեջ ինչ-որ բան փոխվե՞լ է: Դուք քվեարկությունների ժամանակ կանգնում էիք և գլուխներով հաշվում էիք, թե քանի պատգամավոր է ներկա, բայց քանիսն են քվեարկել: Կամ՝ ով ում փոխարեն է քվեարկել:

Ա. Բ.– Ոչինչ չի փոխվել: Մարգարիտն ասում է, թե նորմալ է, բայց նորմալ չէ այն երևույթը, երբ կառավարությունը բերում է նախագիծ 24 ժամվա ընթացքում ընդունելու համար: Այդ հապշտապ նախագծերը միշտ իրենց մեջ ունենում են ռումբեր: Եթե ՀՀԿ խմբակցությունը դրանք նախապես քննարկում է իր կառավարության հետ, թեև դժվար եմ դրան հավատում, ապա ընդդիմադիր գործիչը պետք է դահլիճում կարդա և բացահայտի: Անգլիան ժողովրդավար երկիր է, այնտեղ օրինագիծը 10 ընթերցումով է ընդունվում: Իսկ մեզ մոտ բերվող փոփոխությունը երբեմն հակասում է նույն օրենքում արված նախորդ փոփոխությանը: Եվ հասարակությունը շատ լավ հասկանում է, այդ փոփոխությունը պետությա՞ն, թե՞ ինչ-որ մարդկանց շահերից է բխում: Անընդհատ մտահոգություն կա, թե տեսնես՝ այս փոփոխությունն ում հագով են անում:

– Տիկին Եսայան, Ձեր վերջին գործընկեր «Օրինաց երկիրե կուսակցությունը մոտ երկու ամիս առաջ դուրս եկավ կոալիցիայից, և ՀՀԿ-ն թե խորհրդարանում, թե ողջ քաղաքական դաշտում մնաց մենակ: Այդ առումով ձեր կուսակցության օրենսդրական ու այլ գործուներությունը չի՞ հայտնվել ոչ լեգիտիմ իրավիճակում:

Ա. Բ.– Մարգարիտան հաստատ ունի մեղքի զգացում, անկախ այն հանգամանքից, թե հիմա ինչ կպատասխանի: Հիշում եմ, ՀՀԿ-ի պատգամավորներից մեկը գործընկերոջ փոխարեն էր սեղմել կոճակը և ասել էր, թե ինչ տարբերություն՝ ինքը պետք է «էդ կնոպկեն սեղմեր, ես եմ սեղմելե: Լիովին համաձայն եմ նրա հետ, միևնույն է, ոչինչ չի փոխվում:

Մ. Ե. – Ես շատ կվիրավորվեմ, եթե իմ փոխարեն ինչ-որ մեկն այդ կոճակը սեղմի, և ես տեր եմ իմ բոլոր  որոշումներին: Իսկ ինչ վերաբերում է ՀՀԿ-ի միայնակ մնալուն, գիտեք, ցանկացած իշխանություն միշտ միայնակ է, միշտ չսիրված է, որովհետև մենք միշտ ունենք ընդդեմը, միշտ ունենք սխալներ, քայլեր, որոնք ոչ բոլորն են ընկալում: 2013թ. երբ Սերժ Սարգսյանը ընտրվեց, քաղաքական ուժերին նորից հրավիրեց միասին աշխատելու՝ կոալիցիա կազմել, պորտֆելներ ու պատասխանատվության ինչ-որ չափ վերցնել: Դա տեղի չունեցավ:

– Ս. Սարգսյանը հրավիրեց, և ՕԵԿ-ը ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմեց, բայց մեկ տարի հետո կամ 2 ամիս առաջ, երբ վարչապետի փոփոխություն տեղի ունեցավ, այդ կուսակցությունը որոշեց, որ կոալիցիա չի կազմի:

Մ. Ե. – Ցանկացած քաղաքական ուժի որոշում այդ ուժի իրավունքն է, ես հարգում եմ ՕԵԿ-ի որոշումը: Մարդիկ ունեն թիմ, նպատակներ, ունեն երիտասարդ առաջնորդ և որոշեցին այս պահին այդպես աշխատել:

Ա. Բ. – Կառավարության հրաժարականից հետո ի՞նչ փոխվեց:

– Նոր վարչապետը հայտարարեց, որ այսուհետ բոլորն աշխատելու են հավասար խաղի կանոններով, գալու են հարկային դաշտ՝ սկսած իրենից:

Ա. Բ. – Դրանք նոր խոսքեր չէին, Տիգրան Սարգսյանի ժամանակ էլ էինք լսել:

– Այս օրերին տարբեր քաղաքացիական նախաձեռնություններ բողոքի ակցիաներ են կազմակերպում տարբեր՝ էլեկտրաէներգիայի սակագնի սպասվող թանկացման, Երևանի կենտրոնում Աֆրիկյանների շենքի ապամոնտաժման և այլ երևույթների  դեմ: Նախ՝ ձեր կարծիքով որքա՞ն հիմնավոր է այդ թանկացումը:

Մ. Ե.– Ես դեմ եմ այդ թանկացումներին: Հիմա երբ ժողովրդի սոցիալական վիճակը, մեղմ ասած, լավ չէ, դրանք մարդկանց նեղեցին: Եվ ոչ մի բան չհասկացա համապատասխան հանձնաժողովի հայտարարությունից և բացատրություններից, թե ինչու պիտի էլեկտրաէներգիան թանկանա: Բայց ես չեմ ուզում մտածել, որ դա արվում են ի հեճուկս, ինադու: Ես հասկանում եմ, որ դա ստիպված է արվում, քանի որ այլընտրանք քայլը չկա:

Ա. Բ.– ՀԷՑ-ի տնօրենի 40 մլն աշխատավարձից տեղյա՞կ եք: «Ֆեյսբուքում» կարդացի:

Մ. Ե.– Ես պիտի ետ գնամ և բաշխիչ էլեկտրացանցերի սեփականաշնորհումը հիշեմ, որն այս իշխանությունների օրոք չի արվել, չէ՞:

Ա. Բ. – Այսօր Ռոբերտ Քոչարյանը հանկարծ գլուխ է բարձրացրել: Եվ ինչքան էլ նա քննադատի այս իշխանություններին, ինքն է այս ամենի հիմքը դրել: Մեր երկիրը տկլորացրեց, «գույք պարտքի դիմաց» հերթով տվեց Ռուսաստանին: Մենք դրա հետևանքները երկար ենք քաշելու, նա ոչ մի կեղծ մտահոգություն չի կարող մեր հասարակությանը ասել, թե ինքը հանկարծ մտածում է Հայաստանի մասին:

Մ. Ե. – Եթե նա ունի բազմաթիվ սխալներ, ապա իրավունք չունի խոսել այլոց սխալների մասին: Այսօր սխալների մասին խոսելու իրավունք ունի քաղաքացիական հասարակությունը, այն երիտասարդները, ովքեր կանգնած են փողոցում, որովհետև սա իրենց երկիրն է: Բայց սխալներ կատարած մարդիկ, ճիշտ է ասում տիկին Բախշյանը, ավելի լավ կլինի՝ լռեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում