Արտագաղթի պատճառնեը տարբեր են՝ սոցիալական, տնտեսական, իրավական խաղտումներ: Սակայն ավելի շատ մարդիկ հեռանում են, երբ իրենց ապահով չեն զգում սեփական երկրում, հարազատ տանը:
«Առաջին լրատվական»-ը շարունակում է ելքեր փնտրել արտագաղթողների ամենավառ օրինակով: Մասնատված ընտանիքներ, զսպված կարոտ, անթաքույց հիասթափություն: Ո՞րն է ճիշտ՝ հեռանալ մի «փոր» ավել հաց ուտելու, թե՞ մնալ ու պայքարել հենց հայրենիքում, սեփական հողի վրա արժանավայել ապրելու իրավունքի համար