Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Չե՞ք ուզում միանալ եվրասիական պրոյեկտներին` մի’ միացեք, Հայաստանը Ռուսաստանին ոչինչ պարտք չէ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՄՊՀ-ի Հեռուստատեսության բարձրագույն դպրոցի դեկան, հայտնի ռուս քաղաքագետ, լրագրող, Երևանում հիմնադրված «Գրիբոյեդով» ակումբի անդամ Վիտալի Տրետյակովը:

– Պարոն Տրետյակով, թեև Հայաստանն այսօր Եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտներին միանալու ճանապարհին է, իսկ այդ պրոյեկտների զարգացումը շարունակվում է, տեսակետներ են հնչում, որ այդ ծրագրերն ապագա չունեն և՛ քաղաքական, և՛ տնտեսական տարաձայնությունների պատճառով, այս ամենին գումարվում են նաև Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը և ռուսական տնտեսության նոր հեռանկարները: Ըստ Ձեզ՝ հաշվի առնելով այս նոր իրողությունները` ի՞նչ ապագա է սպասվում այդ պրոյեկտներին:

– Սկսեմ Ձեր հարցի վերջին մասից: Ի՞նչ կապ ունի Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը Եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտների հետ: Իրանն աշխարհի ամենահին պետություններից մեկն է: Այն եղել է և կլինի: Չեմ բացառում, որ կգոյատևի ԱՄՆ-ն ևս: Հնարավոր է, որ Իրանը հավակնում է  հետսովետական տարածքում (հարավում) դոմինանտ դիքերի: Եվ ի՞նչ:  Բնականոն տարածաշրջանային մրցակցություն է:

Ղրիմի վերամիավորումն ավելի ամրապնդեց Ռուսաստանին: Բոլոր առումներով, այդ թվում` այս պարագայում կարևոր է քաղաքական ու ռազմական հնարավորությունների վերականգնումը Կասպիական և Սևծովյան ավազաններում: Ուկրաինան վաղ թե ուշ պետք է բաժանվեր: Ամենաքիչը` Նովոռոսիան ամեն դեպքում լինելու է Ռուսաստանի հետ: Ուկրաինական ճգնաժամը՝ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի  հիմար քաղաքական նախաձեռնության պատճառով  առաջ մղեց եվրասիական ինտեգրացիան: Իսկ պատասխանն այսպիսին է` Եվրոպայի արևելյան հատվածում, այդ թվում` Կովկասն ու Միջին Ասիա տարածաշրջանի հատվածը, ինտեգրացիոն միությունը պատմական կոնստանտ է: Ռուսական իմպերիա, Խորհրդային Միություն, Եվրասիական միություն` կարևոր չէ: Ուժն ու կենտրոնն այդ միության Ռուսաստանն է, որը 90-ական թթ. սկզբին թուլացած էր: Այդպես եղել է ու կլինի: Սա աշխարհաքաղաքականության օրենքն է: Միայն Ռուսաստանը ոչնչացնելով կարելի է այդ օրենքը փոխել: Ոմանք հենց այդպիսի նպատակ էլ դրել են: Բայց դատելով ամենից, արդեն գերհոգնել են: Ի դեպ, եթե վերանա Ռուսաստանը, սկզբից լինելու է մի քանի տասնամյակների արյունալի պատերազմ, իսկ հետո միայն նոր իմպերիալիստական կենտրոն: Եվ իհարկե, դրանք ղազախները, ուզբեկները, հայերն ու վրացիները չէ, որ լինելու են: Այնպես որ, յուրաքանչյուրը կարող է ընտրել:

Հետսովետական տարածաշրջանում ռեսուրսները ավելի քան բավարար են: Պահանջվում է միայն  ավելացնել քաղաքական կամքը, իսկ այն ակնհայտ է, որ առաջացել է: Պահանջվում է նաև աշպատանք: Աշխատել է պետք:

– Այնուամենայնիվ տպավորություն կա, որ այդ ծրագրերի գոյությունը պայմանավորված է ՌԴ ներկայիս նախագահ Վլադիմիր Պուտինի անձով, և եթե չլինի նա, կտապալվի նաև նրա ստեղծած կայսրությունը, որտեղ գրեթե ամեն ինչ կախված է իրենից,  և նույն ուղով են գնում նաև այն երկրները, որոնք գտնվում են ինտեգրացիոն նույն տիրույթում: Չի՞ տանում սա դեպի փակուղի: Ի վերջո, այս քաղաքականությունը վտանգավոր է  առաջին հերթին այդպիսի ղեկավարների քաղաքական պրոյեկտների համար:

– Նույնիսկ Ելցինի օրոք, հանձնած Ռուսաստանի բոլոր` թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ տնտեսական դիրքերը, ինտեգրացիոն գործընթացն ընթանում էր: Նազաբարևը հանդես եկավ Եվրասիական միության գաղափարով 1994թ.` ոչ Պուտինի, այլ Ելցինի օրոք: Նա հանդես եկավ իր նախաձեռնությամբ և ոչ Կրեմլի  հուշմամբ:

Պուտինն, անխոս,  արթնացրեց Ռուսաստանը: Բայց նա ևս ոչ միանգամից, այլ իր նախագահության երրորդ ժամկետի ընթացքում սկսեց զբաղվել եվրասիական պրոյեկտի իրականացման գործով: Երբ առաջացան մի շարք բարերար հանգամանքներ, այդ թվում` նաև սպառնալիքներ, դրանց առջև այլևս չէր կարելի հապաղել: Նոր Պուտինի պարագայում ինտեգրացիան շատ ավելի արագ կընթանա: Նոր Ելցինի պարագայում՝ ավելի դանդաղ: Բայց ամեն դեպքում ընթանալու է:

– Պարոն Տրետյակով, հետաքրքիր է, թե ինտեգրացիոն կենտրոն դառնալու  հավակնություններ ունեցող Ռուսաստանն ինչո՞ւ չի ձգտում կայուն ու խաղաղ հարևանության: Երբ ԵՄ-ն ձգտում է կայուն, անվտանգ հարևանության, Ռուսաստանը ձգտում է պահպանել և օգտագործել հակամարտությունները` հակամարտող կողմերի նկատմամբ ազդեցության լծակները պահպանելու նպատակով: Նույնիսկ օրերս Վիկտորյա Նուլանդն էր անդրադարձել այս հարցին` պնդելով, թե այն  երկրներում, որտեղ Ռուսաստանն ունի ռազմաբազա, կա հակամարտություն: Ի՞նչ կասեք այս մասին, եթե խոսելու լինենք ԼՂ հակամարտության մասին:

– Կներեք, բայց Ձեր հարցում հավաքված է արևմտյան (ամերիկյան) պրոպագանդայի բուն էությունը՝  Արևմուտքը կայունության, ժողովրդավարության կողմնակիցն է, Ռուսաստանը՝ ավտորիտարիզմի ու հակամարտությունների: Պրոպագանդային պատասխանելը դժվար է, բայց կփորձեմ: Բոլորը, ում վերջին երկու տասնամյակի ընթացքում «ժողովրդավարացրել ու կայունացրել է Արևմուտքը», քայքայվել են կամ գտնվում են քաոսի ու պատերազմի իրավիճակում՝ Հարավսլավիա, Աֆղանստան, Իրաք, Վրաստան, Լիբիա: Եթե որևէ մեկն ուզում է միանալ այս ցանկին, ապա թող համագործակցի ԱՄՆ-ի հետ: Вольному воля, ինչպես ասում են ռուսները, բայց այս ասացվածքն ունի նաև շարունակություն` Спасенному – рай:

Ռուսաստանը հետսովետական տարածքում որևէ հակամարտություն չի հրահրել, բայց չէ՞ որ նա ունի հետսովետական ցանկացած երկրի իրավիճակը դեստաբիլիզացնելու հնարավորություն: Ցանկացա՛ծ: Ռուսաստանը հանդուրժել է, որքան կարող է, Վրաստանի խելագարությունները: 23  տարի հանդուրժել է  Ուկրաինայի երկակի քաղաքականությունը: Ի դեպ, հանդուրժել է Կիևի և արտաքին, և ներքին հակառուսական քաղաքականությունը: Ռուսաստանը չմիացրեց իրեն Մերձդնեստրը, որը արդեն երկու տասնամյակ երազում է այդ մասին: Եվ այսպես շարունակ: Նուլանդի հիմարություններին պատասխանելը նշանակում է չհարգել ինքդ քեզ:

Ռուսաստանը  որևէ կապ չունի ԼՂ հակամարտության հետ: Ռուսաստանը չի այն ստեղծել: Ավելին` հենց Ռուսաստանի շնորհիվ (շնորհիվ իրենց` ղարաբաղցիների և Հայաստանի` բնականաբար) ԼՂՀ-ն  գոյատևել է: Այս խնդիրն ու Երևան-Մոսկվա գործընկերային հարաբերությունները միակ բանն են, որ Բաքվի հետ մեր հարաբերությունները բարդացնում են: Ի՞նչ կարգավորում եք ակնկալում Մոսկվայից: Օգնել Ադրբեջանին վերականգնել  Լեռնային Ղարաբաղի նկատմամբ գերիշխանությո՞ւնը: Երևի թե ոչ: Թե՞ միացնել ԼՂ-ն ու Հայաստանը: Իսկ տիկին Նուլանդն այդպիսի բան Ձեզ խոստացե՞լ է: Ես Ձեր հարցը չեմ հասկանում, եթե հարցում կա թաքնված իմաստ, բացահայտեք այն, մի ամաչեք: Հայերը, այդ թվում` ղարաբաղցիները Ռուսաստանում, Մոսկվայում մերոնքական են:

– Շաբաթներ առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձավ Աստանայում Նազարբաևի առաջ քաշած պայմաններին` ասելով, որ ի սկզբանե  սխալ է խոսել սահմանների մասին, ԼՂ հակամարտությունը ՄՄ-ում չէ, որ կարգավորվում է, և ՀՀ-ն չի պատրաստվում միանալ ՄՄ-ին Ղարաբաղով: Օրերս Լավրովը ևս այս մասին խոսեց: Եթե հաշվի առնենք այս ամենը և եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտների զարգացման ներկայիս ուղին՝ ի՞նչ բանաձևով Հայաստանը կմիանա այդ պրոյեկտներին և կամ` կմիանա՞, թե՞ ոչ:

– Եթե Հայաստանը ցանկանում է, ապա իմ  կարծիքով, պետք է միանա Մաքսային միությանը կամ արդեն Եվրասիական միությանը իր ներկայիս պաշտոնական սահմաններով: Իսկ ԼՂ հակամարտությունն այն հակամարտությունների թվին է դասվում, որոնք կարող են սառեցված տեսքով ապրել տասնամյակներ և հարյուրամյակներ: Երկրորդ՝ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական միությանը նշանակելու է նաև ԼՂՀ անդամակցություն: Այդ մասին պարզապես ընդունված չէ խոսել, բայց դա այդպես է: Է՞լ ինչ է անհրաժեշտ: Որպեսզի Ռուսաստանը ճանաչի՞ ԼՂՀ անկախությունը: Այդ դեպքում ճանաչեք Հարավային Օսեթիայի, Աբխազիայի, Նովոռոսիայի անկախությունը: Հայաստանի անդամակցությունը Եվրասիական միությանը ցանկալի է, բայց ոչ սկզբունքային Ռուսաստանի համար: Իսկ Հայաստանի համար դա ընտրություն է, ուստի կատարեք այդ ընտրությունն ինքներդ:

Ռուսներ ու  ղազախներ Հայաստանում համարյա չկան: Իսկ հայեր Ռուսաստանում միլիոնավոր են, Ղազախստանում տասնյակ ու հարյուրհազարավորներ: Եվ ապրում են նրանք հիանալի, ոչ ավելի վատ, քան հենց իրենք ռուսներն ու ղազախները: Այնպես որ, ո՞վ պետք է ընտրություն կատարի: Իսկ եթե չեք ցանկանում, Ձեր թևի տակ երկու տարածաշրջանային  դերժավա կա՝ Իրան և Թուրքիա: Նրանց ընտրեք որպես գործընկեր: Ընտրությունը Ձերն է:

– Պարոն Տրետյակով, ամեն դեպքում նույնիսկ եվրասիական գաղափարախոսության ջատագովներն այսօր խոսում են այն մասին, որ Աստանան վատ մեկնարկ էր՝ ֆալստարտ և եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտներն ու Ռուսաստանի քաղաքականությունը բեկումնային փուլում են, և թեև պրոյեկտները միգուցե նոր թափով սկսվեն ավելի ուշ, Հայաստանը պետք է մնա պրոռուսական ինտեգրացիոն գոտում, բայց ակտիվ չմիանա պրոյեկտներին այսօր, պաուզա վերցնի, որովհետև պրոյեկտները նոր պետք է հաստատվեն: Ի՞նչ եք մտածում այս մասին:

– Ես պատասխանեցի նախորդ հարցի իմ պատասխանում Ձեր այս հարցին ևս: Ես իմ պատկերացումն ունեմ այն ամենի վերաբերյալ, թե ինչպես պետք է իրականացնել եվրասիական պրոյեկտները, շատ ավելի ռադիկալ, քան Պուտինն ու Նազարբաևն են: Օրինակ` ես կարծում եմ, որ անհրաժեշտ է կտրուկ ուժեղացնել քաղաքական և ռազմական ինտեգրացիան, իսկ տնտեսությունը կներգրավվի այդ ամենում: Բայց ես ՌԴ կամ Ղազախստանի նախագահը չեմ:

Կարծում եք, որ Աստանան վատ մեկնարկ էր, կարծեք: Չե՞ք ցանկանում միանալ` մի միացեք: Այս իմաստով Հայաստանը Ռուսաստանին ոչինչ պարտավոր չէ:  Միացեք ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին: Այնտեղ, ինչպես շատերին է թվում, շատ փող ու երջանկություն կա: Փորձեք: Ինչո՞ւ դեռ չեք փորձել:

Բայց մեկ անգամ ևս  հիշեցնում եմ, որ երեք հետսովետական երկրներ, որոնք վազում էին այնտեղ, արդեն քայքայվել են՝ Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան: Եվ տնտեսական բարգավաճումն այդ երկրների չի ավելացել: ԵՄ-ում կեղտոտ աշխատանքով մոլդովացիներ ու ուկրաինացիներ հանդիպում եմ մշտապես:

Իհարկե, հայերի մոտ հատուկ հանգամանքներ կան՝ հզոր և կոնսոլիդացված  սփյուռք աշխարհի շատ երկրներում, այդ թվում` ԱՄՆ-ում և Ֆրանսիայում: Նշանակում է, որ Դուք ավելի լավ հնարավորություններ ունեք: Փորձեք: Պարզապես այդ ընտրության պատասխանատվությունը մի դրեք Ռուսաստանի, Պուտինի վրա և իմ վրա անձնապես ևս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում