Friday, 29 03 2024
13:00
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում

Մաքսիմ Հակոբյանը՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի արանքում

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ 2017թ. խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը սկսել է ոչ միայն քաղաքական ուժերի մեջ տեղակայվել, այլև ֆինանսական հնարավորությունները կենտրոնացնել: Երեկ հայտնի դարձավ, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում  կառավարման համակարգի փոփոխություն է տեղի ունեցել, և կոմբինատի երկարամյա տնօրեն Մաքսիմ Հակոբյանը տեղափոխվել է այլ ղեկավար պաշտոնի՝ զբաղեցնելով ընկերության բաժնետերերի խորհրդի նախագահի պաշտոնը:

Սյունիքում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ կոմբինատի գերմանացի բաժնետերերը դժգոհ են Մաքսիմ Հակոբյանից, որ նա մարզում որոշակի սոցիալական ծրագրեր է իրականացնում՝ երբեմն բարեգործություններ անում, ֆինանսավորում առողջական կամ այլ խնդիրներ ունեցող բնակիչներին կամ աշխատակիցներին, և որ աշխատակազմը մոտ 1000 հոգով ուռճացված է: Բացի դրանից՝ հիշեցնենք, Մաքսիմ Հակոբյանը կամ պղնձամոլիբդենային կոմբինատն է երբեմն փակել «Նաիրիտ» գործարանի աշխատողների աշխատավարձերի պարտքը: Եվ այդ ձեռնարկները ֆինանսական մեծ ծախսեր են պահանջում կոմբինատից:

Ըստ որոշ տեղեկությունների, սակայն, դա այնքան էլ այդպես չէ: Մամուլի բազմաթիվ հրապարակումների համաձայն՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հիմնական սեփականատերը Ռ.Քոչարյանն է: Ճիշտ է, գերմանական ընկերությունը որոշ բաժնեմաս ունի, բայց այն Ռ.Քոչարյանի ունեցած բաժնեմասի համեմատ փոքր է: Պղնձամոլիբդենային կոմբինատում 12 տոկոս բաժնեմաս ունի նաև Մ.Հակոբյանը: Իսկ ընկերության ֆինանսատնտեսական հիմնական քաղաքականությունը որոշում է Ռ.Քոչարյանը, քանի որ նա է հիմնական սեփականատերը:

Հայտնի է նաև, որ թե՛ համապետական՝ խորհրդարանական և նախագահական, թե՛ ՏԻՄ ընտրությունների ժամանակ Սյունիքի մարզում Մ.Հակոբյանն իր ֆինանսական և այլ լծակներով կարողացել է նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ իշխանությունների համար հսկայական ձայներ ապահովել: Եթե նախկինում այդ իշխանությունը գլխավորում էր Ռ.Քոչարյանը, այժմ այն գլխավորում է Սերժ Սարգսյանը: Եվ Մ.Հակոբյանի համար նշանակություն չի ունեցել, թե նրանցից որ մեկի իշխանությանը պետք է ծառայի: Հատկապես որ այս երկու պաշտոնյաները միմյանց օգնել են վերարտադրվելու համար: 2017-2018 թթ. խորհրդարանական և նախագահական ընտրությունների ժամանակ, սակայն, իրավիճակը մի փոքր այլ կլինի: Երկրորդ և երրորդ նախագահները կպայքարեն միմյանց դեմ: Խնդիրն այն չէ, որ նրանք կառաջադրվեն նախագահի պաշտոնին, այլ այն, որ հաջորդ տարիներին Ռ.Քոչարյանի համար իշխանությունը ձեռք բերելու, իսկ Ս.Սարգսյանի համար պահպանելու նպատակով այդ երկուսը կձգտեն, որ հաղթեն իրենց թիմերը կամ կուսակցությունները: Ռ.Քոչարյանի համար՝ «Բարգավաճ Հայաստան» և «Դաշնակցություն» կուսակցությունները, Ս.Սարգսյանի համար՝ Հանրապետական կուսակցությունը:

Ահա այս նպատակով այս երկու պաշտոնյաներն իրենց համար սկսել են հստակեցնել ու կենտրոնացնել ոչ միայն քաղաքական դաշտը, այլ նաև՝ ֆինանսական և ազդեցության այլ հնարավորությունները: Այդ գործընթացի առաջին զոհերից մեկն էլ Մաքսիմ Հակոբյանն է: Վերջինս չի կարող զբաղեցնել հիմնականում Ռ.Քոչարյանին պատկանող հսկայական պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենի պաշտոնն ու միաժամանակ առաջիկա ընտրություններին հսկայական գումարներ ծախսել, Ս.Սարգսյանի ու ՀՀԿ-ի իշխանության համար ձայներ բերել: Մյուս կողմից՝ Մ.Հակոբյանի համար շատ դժվար կլինի երկու կես լինել ու թե՛ Ս.Սարգսյանի, թե՛ Ռ.Քոչարյանի համար ձայներ ապահովել: Այդ պատճառով նրա համար էլ ձեռնտու տարբերակ է՝ զբաղեցնել կոմբինատի խորհրդի նախագահի պաշտոնը և հատկապես ֆինանսական խնդիրների դեպքում ձեռնպահ մնալ: Այսինքն՝ եթե Ս.Սարգսյանը ՀՀԿ-ի համար կամ այլ նպատակներով գումար պահանջի, նա կկարողանա պատճառաբանել, որ այլևս այդ ընկերության բաժնետերերի խորհրդի նախագահն է և ոչ թե գլխավոր տնօրենը, և այդ պատճառով էլ ֆինանսական հիմնական միջոցների վրա այլևս ազդեցություն չունի: Ահա թե ինչու է որոշվել Մ.Հակոբյանին հեռացնել կոմբինատի գլխավոր տնօրենի պաշտոնից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում