«Առաջին լրատվական»-ը շարունակում է գնալ «Արտագաղթի ավտոբուսի» հետքերով: Մարդկային տարբեր պատմություններ, բայց միաևնույն ուղի: Ճանապարհը կա, բայց ելքեր չկան:
Մենք նկարահանում ենք և՛ օդանավակայանում, և՛ ավտոբուսի կայաններում: Ո՞ւր են գնում մեր համաքաղաքացիները: Վերադառնալո՞ւ են, թե՞ հուսահատությունից էլ երբեք չեն տեսնելու պապերի գերեզմանը:
«Առաջին լրատվական»-ը ցույց կտա պատմություններ, որոնց միջոցով վերջիվերջո պետք է գտնել ելքը: