Thursday, 25 04 2024
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում

Մերժման պատճառը կլինի «Ա1+»-ի պրոֆեսիոնալիզմը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ա1+» հեռուստաընկերության հոգաբարձուների խորհրդի անդամ, «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը
Դեկտեմբերի 16-ին տեղի կունենա վարկանիշային քվեարկություն, որի արդյունքում 11-րդ հաճախությամբ հեռարձակվելու արտոնագիր կտրամադրվի կամ «Ա1+» հեռուստաընկերությանը, կամ «Արմնյուզին»: «Ա1+»-ին աջակցելու նպատակով ստեղծվել է «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամը, որի հաշվեհամարին կատարված դրամական փոխանցումները ցույց են տալիս, թե որքանով է մեր հանրության համար եթերազրկումից ութ ու կես տարի անց էլ պահանջված «Ա1+»-ը: Գաղտնիք չէ, որ այս հեռուստաընկերության եթեր վերադառնալ-չվերադառնալը լինելու է քաղաքական որոշման արդյունք:
– Պարոն Աբրահամյան, Դուք անխոս ծանոթ եք «Ա1+»-ի ներկայացրած մրցութային փաթեթին: Ի՞նչ առաջարկներ է ներկայացրել հեռուստաընկերությունը, որոնք առավել մրցունակ կդարձնեն «Ա1+»-ի հաղթելու հնարավորությունները:
– Ես մասնագետ չեմ եւ չեմ կարող մասնագիտական գնահատական տալ փաթեթներին: Ինձ թվում է, որ «Ա1+»-ի առաջարկի գլխավոր առավելությունն այն է, որ այն իրատեսական է: Բոլոր թվերը, որոնք ներկայացրել է «Ա1+»-ը, դրանք հաստատված են փաստաթղթերով, այդ թվում նաեւ` Հարկային տեսչությունից, որը շատ կարեւոր է: Կարելի է նկարել աշխատողների քանակին, ներդրումներին, շրջանառությանը վերաբերող ֆանտաստիկ թվեր, բայց այդ բոլոր թվերը, ինձ թվում է, պետք է հաստատվեն փաստաթղթերով: Բլեֆով հնարավոր է շատ կարճ ժամանակ առաջ շարժվել, իսկ ռեալիստական մոտեցումը «Ա1+»-ին առանձնացնում է, եւ նրա առաջարկը շահեկանորեն տարբերվում է «Արմնյուզի» առաջարկից: «Արմնյուզի» առաջարկի մեջ կասկածելու հիմքեր կան, որովհետեւ 2003 թվականից նրանք ստացել են արտոնագիր, եւ պարզ համեմատությունը այն առաջարկի հետ, որի հիման վրա նրանք ստացել են արտոնագիր, ցույց է տալիս, որ նրանք մոտ ութսուն տոկոսով չեն կատարել իրենց պարտավորությունները: Եթե Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովն իր տեղում լիներ, նա կստուգեր, թե ոչ միայն «Արմնյուզը», այլեւ մնացած հեռուստաընկերությունները կատարո՞ւմ իրենց ստանձնած պարտավորությունները:
– «Ժողովրդական հեռուստատեսության» գաղափարն, ըստ էության, նորություն է հայ իրականության մեջ: Ըստ Ձեզ, որքանո՞վ է այն համահունչ այսօրվա մեր հասարակության պատկերացումներին: Այդ հիմնադրամին աջակցում են հայտնի մտավորականներ, որոնք միշտ էլ աչքի են ընկել քաղաքացիական ակտիվ դիրքորոշմամբ:
– «Ա1+» հեռուստաընկերությանն աջակցելու համար ստեղծված հիմնադրամի իմաստն այն չէ, որ փող հավաքեն: Մարդիկ կան, որոնք երկու հարյուր, երեք հարյուր կամ հինգ հարյուր դրամ են փոխանցել: Եվ այդպիսի մարդիկ արդեն մի քանի հարյուր հոգի են: Դա ցույց է տալիս հասարակության շահագրգռվածությունն այդ խնդրի նկատմամբ: Խնդիրն այն է, որ հասարակությունը գիտակցի, թե իրեն ինչպիսի հեռուստաընկերություն է պետք: Բացի զվարճալի, հումորային-սերիալային հեռուստատեսությունից, պետք է նաեւ ինֆորմացիոն հեռուստաընկերություն, որին էլ հավակնում է «Ա1+»-ը: Ոչ իրատեսական բաներ, ինչպիսին, օրինակ, գալակտիկա դուրս գալն է, հեռուստաընկերությունը չի առաջարկում: Գուցե ինչ-որ վարկանիշային չափումներ կան, այդ հումորը, զվարճալիքները, սերիալներն ավելի բարձր վարկանիշ ունեն, քան լուրջ հաղորդումները: Նախ` մի կողմից այդ չափումներն են կասկածելի: Եթե անգամ այդ լուրջ հաղորդումների վարկանիշն ավելի ցածր է, քան հումորինը կամ սերիալինը, ես կարծում եմ, որ հասարակությունը պետք է տեղյակ լինի, թե ի՞նչ է իր շուրջը կատարվում, ի՞նչ է իրեն հուզում, ի՞նչ ուղիներ կան իրենց խնդիրները լուծելու: Դա է ժուռնալիստիկայի ամենակարեւոր խնդիրը: Եվ ես կարծում եմ, որ «Ա1+»-ի եթերազրկումով հեռուստատեսային ժուռնալիստիկան որոշ իմաստով հետադիմական քայլ կատարեց: Իսկ ժուռնալիստիկան հետադիմական քայլ կատարեց նախեւառաջ այն իմաստով, որ մարդիկ վախեցած են, եւ նրանց պետք չէ վերեւից ասել, թե ինչ պետք է անել կամ ինչը ոչ: Լրագրողները ներքուստ գիտեն, թե ինչը կանցնի եւ ինչը չի անցնի: Իսկ վախեցած ժուռնալիստը չի կարող լինել որակյալ ժուռնալիստ: Եվ դրա պատճառով էլ այս բնագավառը վերջին տարիներին, մեղմ ասած, չի զարգացել:
– Իսկ լրատվական-հասարակական հաղորդումների ցանկում ի՞նչ այլընտրանքային առաջարկներ է ներկայացրել «Ա1+»-ը, որոնք կարող են մերժման հիմք լինել:
– Եթե մերժեն, մերժելու են ամենեւին էլ ոչ այլընտրանքային առաջարկների համար, այլ այն պատճառով, որ «Ա1+»-ը միակ հեռուստաընկերությունն է, որը չի վերահսկվում ՀՀ նախագահի նստավայրից: Ի պատիվ հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսիսյանի` ասեմ, որ նա որեւէ գործարքի չի գնացել, եւ վստահ եմ` չի գնալու: Կարծում եմ, որ դա է պատճառը, որ «Ա1+»-ը եթերում չէ: Եվ եթե այս անգամ էլ մերժեն` պատճառը կլինի հենց «Ա1+»-ի պրոֆեսիոնալիզմը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում