Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

«Դիսկուրս». Այն իշխանությունը, որը չի կարող և չի ուզում ապահովել իր քաղաքացու բարեկեցությունը, պետք է հրաժարվի և հեռանա

Ազգային ժողովում քննարկվում է կառավարության ներկայացրած «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը: Այդ քննարկումներին զուգահեռ կուտակային կենսաթոշակային համակարգի «պարտադիր» բաղադրիչին դեմ «Դ!եմ եմ» շարժումը կրկին բողոքի ակցիաներ է անում և կրկին չի ընդունում առաջարկվող փոփոխությունները: Կառավարության առաջարկած նոր օրինագծի մասին «Դիսկուրսե հաղորդաշարի տաղավարում զրուցեցինք «Դ!եմ եմ» շարժման անդամներ Գևորգ Գորգիսյանի և Գևորգ Հայրապետյանի հետ:

– «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը փոխելու համար կառավարությունը բավականին մեծ փոփոխություններ է ներկայացրել: Ինչո՞ւ եք դժգոհ, և դա նույնպես ձեզ չի բավարարում:

Գ.Գ. – Իրականում փոփոխությունները կոսմետիկ են, ոչ մի լուրջ, սկզբունքային փոփոխություն տեղի չի ունեցել: Ընդամենը կուտակային պարտադիր վճարումը փոխարինվել է «սոցիալական նպատակային վճարում» արտահայտությամբ: Թեև այս օրենքի փոփոխության միակ պատճառը պետք է լիներ Սահմանադրական դատարանի վճիռը, բայց ամեն ինչ գրեթե մնացել է նույնը և բացարձակ կապ չունի ՍԴ վճռի հետ:

– Կառավարության ներկայացրած նոր օրինագծի հատկապես ո՞ր փոփոխությունները չեն համապատասխանում Սահմանադրությանը:

Գ.Հ. – Այդ նախագիծը ՍԴ որոշմանը համապատասխանում է ձևականորեն: ՍԴ-ն իր դիրքորոշումներում երբ բացահայտում էր «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի պարտադիր բաղադրիչի սահմանադրականությունը, անդրադարձել էր այն հարցին, թե սոցիալական վճարն իր իմաստով սահմանադրական է: Բացահայտել էր դրա նպատակային օգտագործման բովանդակությունը, թե ինչպիսին պետք է այն լինի: Նշել էր, որ սոցիալական վճարը, որպես պարտադիր վճար, ինչպես նաև հարկերն իրենց էությամբ հակասահմանադրական չեն, այնինչ պարտադիր կուտակային վճարն այն տեսքով, ինչ տեսքով, որ ընդունվել էր ի սկզբանե, հակասահմանադրական էր: Հետևաբար այսօրվա կառավարությունը վերցրեց և ձևական առումով կիրառեց ՍԴ-ի օգտագործած տերմինաբանությունը, բայց բովանդակային առումով ոչինչ չփոխեց: Եվ եթե որևէ իրավական ակտի 70 տոկոսը փոխվում է, ապա դա պետք է ընդունվի որպես նոր օրենք: Եթե ավելի քիչ հատվածն է փոխվում, այդ դեպքում ընդունելի է փոփոխության և լրացման ձևով շտկումները: Այս դեպքում միայն այն հանգամանքը, որ կառավարությունը նախագիծը ներկայացրել է որպես փոփոխություններ և լրացումներ, արդեն ցույց է տալիս, որ հարցին խորքային առումով անդրադարձ չի արվել:

– Կառավարությունն իր ներկայացրած նոր առաջարկություններից որի՞ դեպքում է Ձեր ասած ձևական փոփոխությունն արել:

Գ.Հ. – Առհասարակ լուծված չէ խտրականության հարցը: Չէ՞ որ 1973թ. դեկտեմբերի 31-ին ու 1974թ. հունվարի 1-ին ծնված մարդկանց համար ստեղծվում է մի ահռելի տարանջատման դաշտ, բացարձակապես պահպանված չէ որևէ համաչափության սկզբունք, թե ինչու պետք է հարցը լուծվի այդ համատեքստում:

Գ. Գ. – Ավելացվել է մեկ այլ՝ պետական և ոչ պետական հատվածի աշխատողների միջև խտրականություն: Ընդ որում` պետական համակարգի ոչ բոլոր աշխատողների աշխատավարձն է բարձրանալու: Մասնավորապես ուսուցիչներինը, բժիշկներինը չի բարձրացվելու: Հիմնականում բարձրանալու են քաղաշխատողների աշխատավարձերը:

– Նոր նախագծում սոցիալական վճարի առավելագույն չափը սահմանվել է 25.000 դրամ, և դա այնքան էլ մեծ գումար չէ…

Գ.Գ. – Դա ֆիկցիա է, այդ դրույթն ընդամենը նշված է եզրափակիչ մասում, անցումային դրույթներում, բուն օրենքում չկա նման որևէ բան: Երբ հստակ սահմանվում է, թե ինչպես պետք է պահպանվի գումարը, բացարձակ նույնն է, ինչ նախորդ տարբերակում էր: Եվ դա ցանկացած պահի կարող է փոխվել: Անցումային դրույթներում նշվում են այն կետերը, որոնք պետք է ավելի հեշտ փոփոխել: Դրա համար բուն օրենքը պետք է լիներ այնպիսին, որ ցանկացած փոփոխություն չկարողանար ազդել հիմնասյուների վրա: Մեր երկիրը պատրաստ չէ նման բեռի, մեր երկրում համատարած նման փոփոխություն անելը անհեթեթ է, որովհետև սոցիալ-քաղաքական իրավիճակը հաշվի առնված չէ: Հաշվի առնված չեն ՍԴ վճիռը, ժողովրդի կարծիքը, և այս նախագիծն ԱԺ մտավ՝ բազմաթիվ օրենքներ խախտելով: Օրինագիծը հրապարակվել է խորհրդարան մտնելու օրը, իսկ դա ահռելի մեծ փաթեթ է, և անհնար է, որ պատգամավորները հասցնեն ծանոթ լինել դրան: Ու եթե հիմա ինչ-որ մեկը դրան կողմ քվեարկի, ուրեմն ինքը բացարձակ չգիտի, թե ինչի համար է քվեարկում: Պարզապես նրան հրամայել են, նա էլ ռոբոտի նման ձեռք բարձրացնելու և կոճակ սեղմելու համար է: Այնտեղ բանական էակ այլևս չկա:

– Բայց չէ՞ որ բազմաթիվ երկրներում քաղաքացիները մասնակցում են իրենց կենսաթոշակի կուտակմանը:

Գ.Գ. – Դա պետք է լինի կամավոր, որպեսզի մարդը, ով կարող է և ուզում է, մասնակցի:

– Բայց չե՞ք կարծում, որ կամավոր տարբերակի դեպքում կուտակային կենսաթոշակային համակարգը մեր երկրում չի աշխատի:

Գ.Գ. – Կաշխատի, նրանց սարքածը չի աշխատի: Մենք հրապարակել ենք կամավորության սկզբունքներ, որ եթե դրանց համապատասխան արվեր, ես կմասնակցեի դրան: Ուղղակի կառավարության ապաշնորհության արդյունքում է, որ չեն կարողանում ներկայացնել մի տարբերակ, որն ինձ կգայթակղի: Մենք երկրում ունենք ծայրահեղ աղքատության 30 տոկոս, մեծ թվով արտագաղթ, և նման պայմաններում այս բեռն անթույլատրելի է քաղաքացու վրա:

Գ.Հ. – Կգործի, եթե չգործի, ուրեմն մեր իշխանությունները պետք է հրաժարական տան, որովհետև չի կարելի մարդկանց հրամցնել այդպիսի իրավակարգավորում և պայմաններ:

– Փաստորեն, «Դ!եմ եմ» շարժումը գնում է իշխանափոխության:

Գ.Հ. – Չէի ասի որ շարժումը գնում է իշխանափոխության: Մեր շարժումը գնում է դեպի պարտադիր կուտակայինի վերացում յուրաքանչյուր անվամբ` անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի անուն ունի դա:

– Փոփոխված տարբերակով մասնավոր հատվածը 3 տարի ազատվում է պարտադիր բաղադրիչից, պետական հատվածը՝ ոչ: Ձեր կարծիքով` նման տարբերակման պատճառն այն էր, որ դրա դեմ մասնավո՞ր հատվածն էր պայքարում: Եվ որպեսզի այդպիսով թուլացնեի՞ն ձեր պայքարը:

Գ.Գ. – Կարծում եմ, որ նրանց հույսը դա է եղել: Բայց մենք բազմիցս ապացուցել ենք, որ այս օրենքը մեր երկրի համար չէ: Երբ մեր երկիրը համեմատում են Շվեյցարիայի հետ, այդ համեմատությունը պետք է արվի քաղաքացու միջին մակարդակի, հետո նոր մյուս ցուցանիշներով: Եթե մենք չունենք համեմատվելու եզրեր, ուրեմն այնտեղի օրենքն այստեղ չի կարող աշխատել: Մարդիկ չեն ուզում դրան մասնակցել մի քանի պատճառներով: Նախ՝ գումարդ պետք է տաս ինչ-որ մեկին, որին վստահում ես: Նոր կառավարությունը եկավ բարձրագոչ հայտարարություններով, որ վերականգնելու է ժողովրդի վստահությունը: Բայց եկավ և խաբեց:

Գ.Հ. – Այսօր, ցավոք, իշխանական լծակներ օգտագործելով, աշխատանքից ազատելու սպառնալիքով, տղայական-փողոցային պարտադրանքներով ուզում են մարդկանցից փող շորթել: Սա լրիվ այլ հարթություն է և իրավական հարթակից դուրս է: Դուք մի քիչ առաջ հարց տվեցիք, թե «Դ!եմ եմ»-ը գնում է իշխանափոխության, թե ոչ: «Դ!եմ եմ» շարժման օրակարգում ի սկզբանե նման հարց չի դրվել, բայց իմ համոզմամբ, որպես ՀՀ քաղաքացի, ով մասնակցում է և «Դ!եմ եմ»-ին, և այլ նախաձեռնությունների, այն իշխանությունը, որը չի կարող և չի ուզում ապահովել իր քաղաքացու բարեկեցությունը, պետք է հրաժարվի և հեռանա:

– Դուք արդեն քաղաքական հայտարարություն եք անում:

Գ.Հ.– Ես պնդում եմ, դա իմ համոզմունքն է: Ես մտածում եմ, որ պետք է ընտրեմ իշխանություն, որն ապահովելու է իմ և իմ երկրի բարեկեցությունը, այլ ոչ թե հակառակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում