Friday, 19 04 2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան

Աշոտյանին կրկին վատ տեղ են ուղարկել. «Հիմա»-ի վերադարձը (տեսանյութ)

Այսօր «Հիմա» երիտասարդական նախաձեռնությունը կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա է կազմակերպել, որի ընթացքում բարձրաձայնում էին Հայաստանում գործող այն միգրացիոն ծառայությունների մասին, որոնց միջոցով հայաթափվում է Հայաստանը:

Երիտասարդները պարզել էին հետևյալ բովանդակությամբ պաստառներ ` «Հերիք է լցնենք ռուսական աքսորավայրերը», «Ո՛չ պլանավորված հայաթափմանը, «Կառավարությանը` Սիբիր», «Հայաստանն առանց հայերի (Գոլիցին, Թալեաթ փաշա, ՀՀ կառավարություն)»:

«Հիմա» նախաձեռնող խմբի հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է, որ ՀՀ կառավարությունը գտել է գործազրկության հարցը լուծելու ամենակարճ ուղին՝ Հայաստանի հայաթափմանը նպաստելը, գաղտնիք չէ, որ Հայաստանի տարբեր մարզերում և Երևանում ստեղծվել են ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հովանու ներքո գործող միգրացիոն կենտրոններ, որոնց մոտ երկրից հեռանալ ցանկացող ՀՀ քաղաքացիների հերթեր են գոյանում:

«Հիմա»-ի նախաձեռնողները կառավարությունից պահանջում են իրենց իսկ նախաձեռնությանը նպաստել սեփական օրինակով՝ անմիջապես պատրաստել փաստաթղթեր և դիմել մոտակա միգրացիոն կենտրոն արտագնա աշխատանքի մեկնելու թույլտվություն ստանալու համար: Նախաձեռնող խմբի անդամներից Հակոբ Արշակյանի համոզմամբ, ներկայիս կառավարությունը այդ միգրացիոն ծառայության միջոցով պետք է մեկնի Հայաստանից, քանի որ իրականացնում է ոչ հայանպաստ գործունեություն:

Ավելին, երիտասարդները նույնիսկ դասակարգել էին, թե որ նախարարը Ռուսաստանի որ մարզ մեկնի: Օրինակ՝ վարչապետ Սարգսյանի մեկնելու վայրը Կուկուևո գյուղն է, Արմեն Աշոտյանինը` Սիկտիվկար քաղաքը: Նախարարներին առաջարկվող բնակավայրերի թվում էին նաև Մալոե Լոխովոն, Բուխալովոն, Վերխնեե Զաչատիեն, Կակինոն, Կոզյավկինոն, Կույոկնուլոն և այլն: Այս տեղանունները ընդգրկված էին ռուսական միգրացիոն ծառայության տրամադրած դիմումի ձևում, իսկ որպես ներկայիս բնակավայր նշված էր՝ Форпост Армения:

Ի դեպ, երիտասարդներին մոտեցան ոստիկանները եւ հետաքրքրվեցին՝ նրանք կառավարությանը կամ քաղաքապետարանին իրազեկե՞լ են իրենց ակցիայի մասին, ինչին ի պատասխան երիտասարդները նշեցին, որ դրա անհրաժեշտությունը չկա, քանի որ իրենց թիվը չի անցնում 100-ից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում