«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը Հայաստան ժամանած ԵԽԽՎ համազեկուցողներ Աքսել Ֆիշերի ու Ալան Միլի հետ հանդիպումից հետո ասաց, որ իրենք բարձրացրել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակի, սահմանադրական փոփոխությունների և այլ խնդիրների հետ կապված հարցեր: Իսկ համազեկուցողներին հետաքրքրում էին հատկապես սահմանադրական փոփոխությունները և այդ համատեքստում տարածքային ինքակառավարման մարմիններն ուժեղացնելու հետ կապված հարցեր:
Համազեկուցողներին հետաքրքրել են նաև մեր երկրում միասեռականների հետ կապված խնդիրները: