Երևան ժամանած ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսը ՀՀ ԱԳՆ-ում անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին նշեց. «Այս խնդիրը պետք է լուծել բացառապես խաղաղ միջոցներով, մենք այլընտրանք չունենք: Եվ եթե ուզում եք հասնել առաջընթացի բանակցություններում` նախևառաջ պետք է նվազեցնել լարումը:
Եթե ուզում եք խաղաղություն, չեք կարող իրար հրացանի փողեր ուղղել: Նախևառաջ պետք է սկսել փոքր քայլերից:
Եկեք մի կողմ դնենք դիպուկահարներին շփման գծից, եկեք ստեղծենք թեժ գծեր` 24 ժամ աշխատող: Եթե սրանք իրականացվեն` դա կօգնի նվազեցնել լարվածությունը, իսկ կարող է տանել ավելի խաղաղ, հանգիստ միջավայրի բանակցություններուն»,- հայտարարեց ԵԱՀԿ գործող նախագահը:
Լիտվայի ԱԳ նախարար Աուդրինյուս Աժուբալիսը շփման գծի վերջին միջադեպերը մատնանշելով` կողմերին կոչ արեց Սոչիի` պայմանավորվածությունները իրագործել.
«Դիպուկահարները պետք է հետ քաշվեն շփման գծից: Ես ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև նախօրեին կայացած գերու փոխանակումը, սա կարևոր բարի կամքի դրսևորում էր», հայտարարեց նա: