Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ քննարկումներ Շվեյցարիայի խորհրդարանում

Մարտի 16-ին Շվեյցարիայի Համադաշնության խորհրդարանում հայ-շվեյցարական բարեկամության խորհրդարանական խմբի նախաձեռնությամբ տեղի ունեցան քննարկումներ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ:

Քննարկումներին մասնակցում էին Շվեյցարիայի խորհրդարանի հայ-շվեյցարական բարեկամության խորհրդարանական խմբի համանախագահներ Ուելի Լեոնբերգերը և Դոմինիկ Դը Բումանը, բարեկամության խմբի անդամները, գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանը, այլ խորհրդականներ, խորհրդարանի աշխատակազմի և Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի քաղաքական տնօրինության ներկայացուցիչներ, Շվեյցարիայում ՀՀ դեսպանության և Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության աշխատակիցները, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Քննարկումները բացելով` հայ-շվեյցարական խորհրդարանական խմբի նախագահ Դոմինիկ դե Բումանը նշեց, որ խումբը 2008թ.-ի հունիսին Հայաստան կատարած այցի ընթացքում այցելել է նաև Լեռնային Ղարաբաղ, և որ ներկայիս քննարկումները նպատակ ունեն նաև հնարավորինս տեղեկացնելու շվեյցարական քաղաքական շրջանակներին Հայաստանի համար կենսական կարևորության խնդիրներից մեկի` Լեռնային Ղարաբաղի հակամարտության և դրա աշխարհաքաղաքական հետևանքների ու խնդիրների մասին:

Քննարկումներին «Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակագրությունը և մարդու իրավունքներին առնչվող հարցեր», «Ժողովուրդների ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքների կոնցեպտները», «Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի վիճելի հարցերը» և «Լեռնային Ղարաբաղի հակամարտության հեռանկարները. հնարավոր զարգացումներ և դրանց քաղաքական հետևանքները» թեմաներով զեկույցներով հանդես եկան փորձագետներ Թեսա Հոֆմանը, Ժերար Գերգերյանը, Օտտո Լյուխտերհարդը և Ժյուլիեն Զարաֆյանը:

Զեկույցներին հաջորդեցին մասնակիցների հետ հարցուպատասխանի ձևաչափով քննարկումներ:

Քննարկման մասնակիցներին բաժանվեցին հայ-շվեյցարական խորհրդարանական խմբի ջանքերով պատրաստված «Լեռնային Ղարաբաղ. մարդու իրավունքներ, միջազգային իրավունք և աշխարհաքաղաքական ասպեկտներ» և «Ջուղայի ավերումը և Նախիջևանի հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը» խորագրով բրոշյուրներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում