Saturday, 20 04 2024
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը

Հայաստանի արտգործնախարարի և ԵԱՀԿ գործող նախագահի հանդիպումը

Մարտի 18-ին հանդիպում կայացավ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի Երևան ժամանած ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսի միջև:

Ողջունելով հյուրերին Էդվարդ Նալբանդյանը նշեց. “խորհրդանշական էր, որ երեկ՝ Լիտվայի արտգործնախարարի այցելության առաջին օրը, Երևանում նշվեց Լիտվայի Ազգային տոնը:” Նախարարն ասաց, որ խորհրդանշական էր նաև այն, որ Լիտվան առաջին երկիրն է, որ ճանաչեց Հայաստանի անկախությունը 1991 թ.-ին:

Լիտվայի արտգործնախարարը շնորհակալություն հայտնելով Հայաստանի ԱԳ նախարարի ջերմ ընդունելության, երեկ Լիտվայի Ազգային տոնի օրվան նվիրված միջոցառումներին մասնակցելու համար, նշեց, որ հայ-լիտվական համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա և առկա են լավ նախադրյալներ դրանց առավել ամրապնդման և խորացման համար:

Նախարարներ Նալբանդյանն ու Աժուբալիսը մարտի 17-ին ոչ պաշտոնական ձևաչափով մտքեր էին փոխանակել երկկողմ հարաբերությունների, միջազգային և տարածաշրջանային մի շարք հարցերի վերաբերյալ:

Այսօրվա հանդիպմանը նախարարները՝ ընդլայնված կազմով, շարունակեցին քննարկումները՝ կենտրոնանալով ԵԱՀԿ-ի օրակարգային հարցերի շուրջ:

Այս ենթատեքստում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ասաց. «Հայաստանը ԵԱՀԿ ակտիվ անդամ է, ներգրավված է կազմակերպության գործունեության բոլոր ուղղություններում, իր նպաստն է բերում կազմակերպության բարեփոխումներին, լինի դա Կորֆուի գործընթացի միջոցով, կամ այլ ձևաչափերով»:

ԵԱՀԿ գործող նախագահ Աժուբալիսը Հայաստանի արտգործնախարարի ներկայացրեց լիտվական նախագահության առաջնահերթությունները և նախատեսվող քայլերը:

Ի պատասխան Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ Հայաստանը աջակցել է Լիտվայի ընտրությանը որպես ԵԱՀԿ նախագահ և Լիտվայի նախագահության ընթացքում իր նպաստը կբերի այն քայլերին, որոնք ուղղված են կազմակերպության արդյունավետության և դերակատարության բարձրացմանը:

Զրուցակիցներն անդրադարձան Հայաստանում ընթացող բարեփոխումներին, այդ գործընթացում միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությանը:

Հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվեցին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումները: Այս ենթատեքստում Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց , որ Հայաստանի դիրքորոշումը համահունչ է ԵԱՀԿ շրջանակներում ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ արված հայտարարություններին ՝ 2008 թ. դեկտեմբերին՝ Հելսինկիում, 2009 թ. դեկտեմբերին` Աթենքում, 2010 թ. հուլիսին Ալմաթիում, և 2010 թ. դեկտեմբերին՝ Աստանայում, ինչպես նաև եռանախագահող երկրների նախագահների 2009 թ. հուլիսին լ՛Աքվիլայում և 2010թ. հունիսին Մուսկոկայում արված հայտարարություններին:

ԵԱՀԿ գործող նախագահը վերահաստատեց իր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական գործունեությանը, նրանց կողմից արված առաջարկություններին և կոչերին, մասնավորապես՝ շփման գծից դիպուկահարներին դուրս բերելու կոչին:

Երկուստեք շեշտվեց, որ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ բանակցային կարգավորումն այլընտրանք չունի:

Էդվարդ Նալբանդյանը և Աուդրոնիուս Աժուբալիսը հանգամանալից քննարկեցին հակամարտության գոտում անվտանգության ամրապնդմանն առնչվող հարցեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում