Հայատանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, ով գլխավորում է ղազախական «Տոբոլ»-ը, ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում անդրադարձել է նաև ընթացիկ Մունդիալին.
«Ուղղակի դիտում եմ խաղերը: Վերլուծելու շատ բան կա: Խաղաոճով ինձ դուր են գալիս Հոլանդիայի, Իսպանիայի հավաքականները: Գերմանացիները ևս շատ որակյալ ֆուտբոլ են ցուցադրում:
Իհարկե, Հայաստանի հավաքականը միշտ իմ սրտում կլինի, իսկ հիմա իմ գլխավոր առաջադրանքը «Տոբոլ»-ն է»: