Բրազիլիայում մեկնարկել է ֆուտբոլի աշխարհի 20-րդ առաջնությունը:
Բացման խաղում տանտերերի` Բրազիլիայի ազգային հավաքականն ուժերը չափեց Խորվաթիայի ընտրանու հետ: Հանդիպման հաշիվը բացվեց արդեն 11-րդ րոպեին: Ինքնագոլի հեղինակ դարձավ Մարսելոն:
Այնուամենայնիվ, աշխարհի հնգակի չեմպիոնները կարողացան հաղթել մեկնարկային խաղում: Դուբլի հեղինակ դարձավ Նեյմարը` դառնալով հանդիպման հերոսը: Վերջակետը դրեց Օսկարը` իր հաշվին գոլ գրանցելով 90-րդ րոպեին:
Բրազիլիա – Խորվաթիա` 3:1
0:1 Մարսելո (11’, ինքնագոլ), 1:1, 2:1 Նեյմար (29’, 71’, 11մ), 3:1 Օսկար (90’)