Thursday, 25 04 2024
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել

Ընդլայնվում են Երևանի և Լիոնի միջև ձևավորված կապերը

Աշխատանքային այցով Երևանում գտնվող Լիոնի քաղաքապետի տեղակալ Ժորժ Կեպենեկյանը հանդիպել է Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Լիոնի և Երևանի քաղաքապետարանների միջև կնքած 2008–2011թթ.-ի համագործակցության ծրագրի հետագա ընթացքի և շարունակականության ապահովմանն առնչվող կապված հարցեր:

Գնահատելով Լիոնի քաղաքապետարանի մասնակցությունը Երևանի ծրագրերում, Կարեն Կարապետյանը համոզմունք է հայտնել, որ երկու քաղաքների միջև համագործակցության լայն դաշտ կա և, հաշվի առնելով առկա ներուժի իրացման հնարավորությունը, առաջարկել է աշխատանքային քննարկումների արդյունքում փոխշահավետ ծրագրեր մշակել:

Ներկայացնելով մայրաքաղաքի օպտիմալ կառավարման մոդելի ձևավորման շուրջ իր մոտեցումները, քաղաքապետը նշել է նաև այն ուղղություններն ու ոլորտները, որոնք կարող են հետաքրքրություն ներկայացնել պոտենցիալ ներդրողների համար:

Լիոնի փոխքաղաքապետն իր հերթին նշել է, որ Երևանի և Լիոնի միջև ձևավորված կապը երկարամյա պատմություն ունի, ընդգծելով նաև փաստը, որ Լիոնում հայկական մեծ համայնք է գործում: Ժորժ Կեպենեկյանը Լիոնի քաղաքային իշխանության անունից պատրաստակամություն է հայտնել շարունակել համագործակցությունը, որը կլինի երկարատև և նոր շունչ կհաղորդի երկկողմ շփումներին: Անդրադառնալով Լիոնի կառվարման մոդելի արդյունավետությանն ու փորձին, Ժորժ Կեպենեկյանն ասել է, որ օպտիմալ կառավարման և նպատակների իրականացման համար շարժիչ ուժ է հանդիսացել մասնավոր ընկերությունների ակտիվ ներգրավվածությունը քաղաքի կառավարման աշխատանքներում:

Ժորժ Կեպենեկյանը քաղաքապետին է ներկայացրել Լիոնի և Երևանի քաղաքապետարանների միջև հաստատված համագործակցության շրջանակում իրականացվող ծրագիրը, համաձայն որի Երևանի Էրեբունի վարչական շրջանում «Լիոնի այգու» հիմնադրման աշխատանքներ են ընթանում: Այգում հիմնական աշխատանքները մոտենում են ավարտին։ Նախնական պայմանավորվածության համաձայն, «Լիոնի այգու» բացման արարողությունը տեղի կունենա ընթացիկ տարեվերջին` Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոմբի պաշտոնական այցի ժամանակ։

Համագործակցության ընդլայնման հեռանկարների և կապերի սերտացման համատեքստում կողմերը պայմանավորվել են նաև երկու քաղաքների քաղաքապետարանների կառուցվածքային ստորաբաժանումների և գործառույթների մասով փորձի փոխանակման ծրագրեր իրականացնել։

Երևանի քաղաքապետարան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում