Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ»-ի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը, ով ծնկի խաչաձև կապանների կտրվածք է ստացել, վաղը վիրահատության կենթարկվի:
Վիրահատությունը կատարելու է Հռոմի առաջատար մասնագետներից մեկը՝ պրոֆեսոր Մարիանին, ով ավելի վաղ վիրահատել էր «Սպարտակ»-ի մեկ այլ ֆուտբոլիստի՝ Ռոմուլոյին:
Նախնական տեղեկությունների համաձայն՝ Օզբիլիսը բաց կթողնի 9-10 ամիս: Այս մասին գրում է Sportbox-ը: