Այսօր Արմավիր մարզի բնակիչները ահազանգում էին, որ ճանապարհները փակ են, և իրենք չեն կարողանում գալ Երևան` թե՛ Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքին, թե՛ իրենց կարիքների համար։
Դիմեցինք Արմավիրի մարզպետի մամուլի քարտուղար Հերմինե Վարդանյանին։
«Առավոտյան ուսանողները, որոնց մեջ է եղել նաև քույրս, անարգել մեկնել են Երևան։ Իսկ այս պահի դրությամբ ոչինչ չեմ կարող ասել»,- սահմանափակվեց Հերմինե Վարդանյանը։