Thursday, 25 04 2024
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել

«Դիսկուրս». Ի՞նչ հեռանկարներ են սպասվում Եվրասիական տնտեսական միությանը

Ռուսաստանի նախաձեռնած Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցումը նախատեսվում է մինչև հունիսի վերջը: Այնուամենայնիվ, հնչում են կարծիքներ, թե մեր երկրի անդամակցումն այդ կառույցին կարող է կրկին հետաձգվել: Միաժամանակ, Ռուսաստանը բանակցություններ է սկսել Ադրբեջանի հետ, որ այդ երկիրն էլ անդամակցի ԵՏՄ-ին: ԵՎ ԵՏՄ-ին սպասվող հեռանկարների, այդ կառույցին Հայաստանի ու Ադրբեջանի անդամակցության մասին «Դիսկուրս»-ի տաղավարում զրուցել ենք քաղաքագետներ Մանվել Սարգսյանի և Սերգեյ Մինասյանի հետ:

– Պարոն Սարգսյան, երբ մայիսի 29-ին Հայաստանը Աստանայում չստորագրեց Եվրասիական տնտեսական միության կազմավորման մասին պայմանագիրը, փորձագիտական կարծիքներ հնչեցին, թե գուցե սա կարող է պատճառ լինել, որ մեր երկիրը չանդամակցի այդ կառույցին: Ձեր կարծիքով, Հայաստանն ի վերջո կանդամակցի՞ այդ միությանը, թե՞ կա հավանականություն, որ չի անդամակցի:

 – Փաստն այն է, որ, որպես հիմնադիր անդամ, Հայաստանն արդեն չմասնակցեց այդ կառույցին: Մինչդեռ խոսվում էր այն մասին, թե Հայաստանը նույնպես պետք է լինի հիմնադիրների մեջ: Եվ արդեն իսկ հասկանալի է, որ եթե ինչ-որ ընթացք էլ լինի, Հայաստանն արդեն այդ միություն պիտի մտնի հիմնադիր երեք պետությունների պայմաններով, ինչն ավելի է բարդացնում իրավիճակը: Մենք այդ պայմանը տեսանք, երբ Ղազախստանի նախագահ Նազարբաևը դրեց Հայաստանի սահմանների խնդիրը: Իսկ թե ինչպես կշարունակվի՝ դժվար է ասել, բայց էականն այն է, որ Ադրբեջանի հետ կապված դրվագները ավելի լուրջ են դառնում: Ինձ մոտ այն տպավորությունն է, որ թե Ռուսաստանին, թե Ղազախստանին շատ ավելի հետաքրքրում է Ադրբեջանը, քան Հայաստանը: Իսկ այդ կառույցին Հայաստանի անդամակցումը, կարծում եմ, կապված է Ադրբեջանի հետ՝ թե գործընթացներն ինչպես են զարգանում այդ երկրի շուրջ: Մենք նաև կարող ենք տեսնել, որ նորից Հայաստանը ոչ մի ստորագրություն չի դնի: Եվ ընդհանրապես պարզ չէ, թե ուր կգնան գործընթացները, Հայաստանն այդ միության մեջ տեղ կունենա՞, թե՞ ոչ:

– Պարոն Մինասյան, արդեն անխուսափելի՞ է Հայաստանի անդամակցումը Եվրասիական տնտեսական միությանը:

– Ես կարծում եմ, որ հավանականությունը բավական բարձր է, բայց համոզված չեմ, որ դա տեղի կունենա մինչև հունիսի 15-ը: ՀՀ նախագահը նշել էր հունիսի 15-ը, իսկ ինչպես ես հասկացա Աստանայի այդ հանդիպման ավարտից՝ խոսքը հուլիսի 1-ի մասին էր: Հնարավոր է, որ ավելի շատ հետաձգվի, բայց կարծում եմ, այն ժամկետում, երբ այդ պայմանագիրը գործելու է, իսկ դա 2015 թ. հունվարի 1-ն է, Հայաստանը մեծ հավանականությամբ կլինի այդ կազմակերպության անդամ: Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից առնվազն երկուսը կցանկանային, որ այս երկիրը դառնար իրենց կառույցի անդամ: Բայց նույնիսկ եթե այդ ցանկությունը շատ մեծ լինի Մոսկվայի կամ Աստանայի կողմից, Ադրբեջանը դժվար թե կարողանա շատ արագ անցնել իրավական փուլը: Հայաստանը չափազանց արագ՝ մի քանի ամսվա ընթացքում անցավ: Այս պահի դրությամբ, կարծում եմ, Հայաստանն ավելի շուտ կանդամակցի այդ միությանը, քան Ադրբեջանը:

– Իսկ ի՞նչ հեռանկարներ են սպասվում Եվրասիական տնտեսական միությանը, կկայանա՞ այդ կառույցը, Հայաստանն ու Ադրբեջանը կանդամակցե՞ն այդ կառույցին:

Մ.Ս. – Պետք է դիտարկենք: Մինչ այդ ունեցել ենք ԱՊՀ, որը հիմա մեռնում է: Եղել է ինչ-որ ԵվրԱզԷՍ, որն այդպես էլ չհասկացվեց, թե ինչ է, որին հիմա Նազարբաևն ասում է՝ վերացնենք: Այսինքն՝ այս տարածքում որևէ միավորում իրեն չի արդարացրել: Փաստը դա է: Անգամ ՀԱՊԿ-ը, որի մասին այդքան խոսում ենք, գոյություն ունի որպես գործոն, բայց որին ոչ ոք չի տեսնում, չկա: Եվ ես չեմ կարծում, որ էս մեկը կաշխատի, որովհետև պարզ չէ, չկան արժեքները, սկզբունքները, ստանդարտները: Չի ստեղծվում ոչ մի բան: Ոչ մի բան էդ թղթերում չկա: Բանավոր պայմանավորվածությունների հիման վրա են փորձում ստեղծել:

Ս.Մ. – Ես կարծում եմ, որ այս պահին հավանականությունը մեծ է, որ Հայաստանը, ուշ թե շուտ, կանդամակցի: Ադրբեջանի դեպքում չեմ կարող ասել: Իսկ ինչ վերաբերում է Եվրասիական տնտեսական միության բախտին, ես համաձայն եմ իմ գործընկերոջ հետ, որ ետխորհրդային տարիների ընթացքում ստեղծված բոլոր ինտեգրացիոն գործընթացները, ուշ թե շուտ, մոտովորապես նույն ապագան կունենան: Բայց այս պահին, գոնե խուսափելով անվտանգության հնարավոր կամ թվացյալ ռիսկերից, մենք պիտի գնանք այս գործընթացին: Շատ հաճախ գործընթացը կարող է ավելի կարևոր լինել, քան այն նպատակը, որին գնում ես: Վաղը կարող է մեր անվտանգության հարցը այլ կերպ դիտարկվի, բայց այս պահին մենք փորձում ենք արագ անդամակցել, որովհետև, կարծում եմ, դա կնվազեցնի մեր անվտանգության ռիսկերը: Ինչ կլինի մի քանի տարի հետո՝ չգիտեմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում