Մարտի 16-ին, ժամը 19.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Վանաձորի բաժնում հաղորդում է ստացվել, որ որովայնի կտրած վերքով և անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել 75-ամյա Երվանդ Առաքելյանը:
Նույն օրը, ժամը 20.30-ին, Առաքելյանը գիտակցության չգալով հիվանդանոցում մահացել է:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ նույն օրը պարզվել է, որ Երվանդ Առաքելյանը հիվանդանոց է տեղափոխվել Վանաձոր քաղաքի բնակիչ, 72-ամյա Մաքսիմ Պ.-ի բնակարանից` վերջինիս ահազանգով:
Փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի (սպանություն) 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Հանգամանքները պարզվում են: