Մարտի 16-ին, ժամը 15.40-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ են տեղափոխել 36-ամյա Գևորգ Կ.-ին, որը 2009 թ. սեպտեմբերի 19-ից ոստիկանության Մեծամորի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով, այն է` յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է խոշոր չափերով:
Գևորգ Կ.-ն կալանավորված է: