Thursday, 18 04 2024
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին
21:20
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի
Ռուսաստանը խոստովանեց պարտությունը
Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին
ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել
ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հայտնել են երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու պատրաստակամություն

Սերժ Սարգսյանը պատասխանում է Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակին

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն արձագանքել է Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Բահար Մուրադովայի հայտարարությանը` նշելով.

«Հարգարժա´ն տիկին Մուրադովա,

Միլլի Մեջլիսի նիստում ինձ ու իմ տիկնոջը հասցեագրված Ձեր հայտարարությունն անկեղծորեն հուզեց ինձ: Հուզեց երկու պատճառով: Նախ որովհետև կարծում եմ, որ Դուք իրապես ազնիվ էիք ու վստահ Ձեր համոզմունքներում: Երկրորդ, որ իմ ժո¬ղովրդի մասին նորաստեղծ լեգենդներն օր օրի այնքան են խորանում ձեր երկրում, որ կարծես հավատամք են դառնում, ինչը միայն փաստերով ու առողջ բանավեճով հիմա արդեն ավելի դժվար կլինի փոխել, նույնիսկ շատ հարգարժան տիկ¬նոջը հակառակը հավաստիացնել, չհորինված իրականությունը ցույց տալ:

Ես որոշեցի արձագանքել Ձեր հայտարարությանը, արձագանքել որպես հայ մարդ: Վստահ եմ, որ եթե Ձեզ հաջողվի խոսակցության բռնվել մեր ժողովրդին քաջածանոթ ադրբեջանցիների հետ, նրանք անկեղծության պահին Ձեզ անպայման կասեն, թե ինչպիսին է իրականում հայը: Հասկանում եմ, որ դժվար կլինի, բայց փորձե´ք, այնուամենայնիվ, լսել անկեղծ կարծիքներ: Անշուշտ, հետո պրոպա¬գանդան բազում ուրիշ ահասարսուռ «պատ¬մու-թյուններ» կհրամցնի Ձեզ, Ձեզ ու բոլորին, բայց, հավատացնում եմ` հոգու խորքից եկող պատմությունները մնայուն են, որովհետև իրական են: Դրանց պետք է ծանոթ լինել:

Այո´, մենք խնդիր ունենք լուծելու ու միասին պիտի լուծենք: Միասին: Մենք պար¬տավոր ենք դա անել, որպեսզի այդ բեռը չթողնենք մեր զավակներին: Բայց դա անելու համար մենք նախ պիտի կարողանանք փոխել ոչնչացման մղող հասարակական մթնո¬լորտը, հրաժարվել այն սնող մեխանիզմներից, մենք պիտի կարողա¬նանք կոտրել միջա¬վայրը, որը բռնություն է ծնում, որը հնարավոր է դարձնում բռնու¬թյունը, հանգեցնում երի¬տասարդ տղաների անդառնալի կորուստների, որտեղ նույնիսկ հնարավոր է մանկան կյանքը կասկածելի պատմություններով դարձնել շահարկումների առար¬կա` միայն թեկուզ մի ողջ ժողովրդի պիտակավորելու պարզունակ նպա¬տակով:

Մենք նրանց բոլորի մայրերին պատասխան ունենք տալու: Միասին: Իսկ նրանց մայ¬րերը մեզնից միայն իրենց զավակներին են ուզում:

Հարգարժա´ն տիկին,

Թեև իրականության հետ կապ չունի Ձեր հայտարարությունը, ես, այնուամենայնիվ, որոշեցի արձա-գանքել դրան: Հուսով եմ, որ Ձեր կողմից հիշատակված մանկա¬սպա¬նության դեպքի անաչառ քննությունից հետո Դուք կկարողանանք մեկ այլ հայտա¬րարությամբ էլ հանդես գալ, որքան էլ դժվար լինի Ձեզ համար:

Հարգանքով`
Սերժ Սարգսյան»

Հիշեցնենք, որ օրերս Միլլի Մեջլիսի փոխնախագահ Բահար Մուրադովան հրապարակային կոչով դիմել էր ՀՀ Նախագահին և իր տիկնոջը` մասնավորապես ասելով. «թույլ մի´ տվեք ձեր ժողովրդին սպանել երեխաներին»:

ՀՀ նախագահի աշխատակազմ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում