Մարտի 16-ին ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 16.00-ի սահմաններում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գավառ քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում վրաերթի է ենթարկել 5-ամյա Ռոլանդ Հ.-ին և դիմել փախուստի: Վրաերթի հետևանքով երեխան մի շարք վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, նշված վրաերթը կատարելու համար, հայտնաբերվել և բերման է ենթարկվել 46-ամյա Խաչիկ Դ.-ն:
Կատարվում է քննություն: