2010 թ. հուլիսի 14-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգ էր ստացվել, որ ժամը 15.30-ի սահմաններում Կոմիտասի պողոտայի 63 շենքի բնակարաններից մեկի մուտքի դռան մոտ անհայտ անձը բացահայտ հափշտակել է 50-ամյա Ռուզաննա Բ.-ի պարանոցի ոսկյա շղթան` խաչով ու դիմել փախուստի:
2011 թ. մարտի 16-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Արաբկիրի և Կոտայքի բաժինների ծառայողները, օպերատիվ միջոցառումներ իրականացնելիս, Աբովյան քաղաքի Սարալանջի փողոցից, նշված կողոպուտը կատարելու համար, բերման են ենթարկել Աբովյան քաղաքի բնակիչ, 21-ամյա Գոռ Խ.-ին:
Կատարվում է նախաքննություն: