Երևանից Մասիս երթուղայինները գալիս են լրիվ ուղևորներով, իսկ Մասիս քաղաքից դեպի Երևան դատարկ երթուղայիններ են գնում:
Մեզ հետ զրույցում ուղևորները նշեցին, որ երթուղայինները դատարկ են գնում, պատճառը այսօրվա հանրահավաքն է, իսկ երթուղայինի վարորդները հրաժարվում են Մասիսից Երևան ուղևորներ տեղափոխել:
Մասիսի ավտոկայանում էին գտնվում նաև տեղի ոստիկանության քրեական բաժնի աշխատակիցները, որոնք, տեսնելով տեսախցիկները, հեռացան:
Ներկա պահին ավտոկայանում ոչ մի երթուղային տաքսի չկա, ընդաամենը երկու ավտոբուս, որոնք սպասարկում են միայն քաղաքի ներսում:
Տեղի տաքսիների վարորդներին ևս զգուշացվել է չաշխատել: