Friday, 19 04 2024
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են

Երեք տարի` չկատարված պահանջներ, կորսված հույսեր

Հայաստանում են ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողներ` Ջոն Պրեսկոտն ու Աքսել Ֆիշերը: Նրանց այցը պատեհ առիթ է անդրադառնալու ԵԽԽՎ 1609, 1620, 1643, 1677 բանաձևերի պահանջների կատարմանը և առհասարակ` 2008թ. մարտի 1-ից հետո Հայաստանում այդ բանաձևի նկատմամբ հասարակական վստահության խնդրին:

Միանգամից կարող ենք փաստել, որ մարտի 1-ի իրադարձությունների բացահայտման հիմնական պահանջները, որոնք արտացոլված էին բանաձևերում` չեն կատարվել: Մարտի 1-ի տասը սպանությունների բացահայտման բաց քննություն` որպես այդպիսին չի իրականացվել, իրական հանցագործները չեն պատժվել, չունենք մի շարք հարցերի պատասխաններ` ո՞վ և ի՞նչ նպատակով է խաղաղ ցուցարարների նկատմամբ իրականացրել մարտի 1-ի օպերացիան, ի՞նչ խնդիր են իրենց առջև դրել իշխանությունները: Այսինքն` բաց են մնացել մի շարք հարցեր, որոնց պատասխանները կարող էին լուծել քաղբանտարկյալների` ընդդիմության ակտիվիստների նկատմամբ իրականացվող շարունակական հետապնդումների հարցը: Ավելին` ի հեճուկս բանաձևերի պահանջների, շարունակվում են հետապնդումները ընդդիմության նկատմամբ, և այսօր ունենք նոր քաղբանտարկյալ` Սամսոն Խաչատրյանը:
Մարտի 1-ից հետո հասարակության մեջ ճգնաժամի հաղթահարման, իշխանություն-ընդդիմություն երկխոսության, վստահության ամրապնդման ուղղությամբ ևս որևէ քայլ չիրականացվեց: Հասարակության համար այդպես էլ անհայտ մնաց, թե իշխանությունների իրականացրած «բարեփոխումները» ի՞նչ պրոբլեմ հարթեցին: Ի վերջո, տոտալ անպատժելիությունը մեր երկրում վարակիչ դարձավ, օրինակ` Բելառուսի իշխանությունների համար, և Բելառուսն էլ գլխացավանք դարձավ եվրոպական երկրների համար:

Այժմ անդրադառնանք ԵԽԽՎ թիվ 1609 բանաձևի հիմնական պահանջներին և ներկայացնենք ԵԽԽՎ-ում Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Արման Գրիգորյանի մեկնաբանությունները դրանց կատարման վերաբերյալ:

Այսպես` թիվ 1609 բանաձևում Վեհաժողովը ցավ էր հայտնում ոստիկանության և ցուցարարների միջև բախումների և մարտի 1-ին բռնության սրացման կապակցությամբ, որի հետևանքով տասը հոգի զոհվեց և շուրջ երկու հարյուր մարդիկ ստացան մարմնական վնասվածքներ: «Մարտի 1-ի ողբերգական իրադարձություններին հանգեցրած բուն հանգամանքների, դրանց նկատմամբ իշխանությունների արձագանքի, այդ թվում` 2008թ. մարտի 1-ից 20-ը Երևան քաղաքում արտակարգ իրավիճակ մտցնելու և ոստիկանության կողմից ենթադրաբար անհամաչափ ուժ գործադրելու հարցը լուրջ տարաձայնությունների տեղիք են տալիս և պետք է ենթարկվեն վստահելի և անկախ քննության», նշվել էր բանաձեում: Այս առիթով Ա.Գրիգորյանը նկատեց. «Այս իրադարձության անաչառ ու արժանահավատ հետաքննությունը եղել և մնում է ընդդիմության հիմնական պահանջներից մեկը: Այլևս հստակ է, որ իշխանությունները ոչ միայն ոչինչ չարեցին նման հետաքննություն անցկացնելու համար, այլ արեցին ամեն ինչ այդ հանցագործությունը պարտակելու համար»:

Վեհաժողովը դատապարտել էր բազմաթիվ քաղաքացիների, այդ թվում` ընդդիմության ավելի քան հարյուր համախոհների և խորհրդարանի երեք պատգամավորների ձերբակալումը և շարունակվող կալանավորումները այնպիսի մեղադրանքների հիման վրա, որոնցից մի մասը «առերևույթ արհեստական են և պայմանավորված քաղաքական շարժառիթներով», և բնորոշել էր այսպես` սա նշանակում է իշխանությունների կողմից ընդդիմության փաստացի հետապնդում: «Ձերբակալվածների մի մասին իշխանություններն ազատ արձակեցին, բայց միայն պատժամիջոցների սպառնալիքի տակ: Մի մասը մինչև հիմա բանտերում են, և նրանց ազատ արձակելու պահանջն ընդդիմության մյուս կարևոր կամ ավելի ճիշտ` ամենակարևոր պահանջն է:

1609 բանաձևում ասվում էր, որ ՀՀ ԱԺ-ն չի կարողացել կատարել իր հիմնական դերը, այն է` ծառայել որպես հարթակ տարբեր քաղաքական ուժերի միջև քաղաքական բանավեճի և փոխզիջումների ձևավորման համար: «Առկա քաղաքական համակարգը, հիմնվելով «ամեն ինչ բաժին է հասնում հաղթողին» մոտեցման վրա, ըստ էության բացառում է ընդդիմության որևէ մասնակցություն որոշումների կայացման գործընթացին և երկրի կառավարմանը: Դրա արդյունքում Հայաստանի քաղաքական սպեկտրի մի զգալի մասը ներկայացված չէ ընթացիկ գումարման ԱԺ-ում: Բանաձևի այս կետի կապակցությամբ ԵԽԽՎ-ում Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչը նշեց. «Նույն գիտակցության հիման վրա մենք շարունակաբար պահանջել ենք անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ինչը միակ հնարավորությունն էր այդ քաղաքական դիսոնանսը վերացնելու, բայց իշխանությունները համառորեն մերժել են այդ պահանջը»:

1609 բանաձևի 6.3 կետում ամրագրված է. «Չնայած հաջողությամբ իրականացված օրենսդրական բարեփոխումներին, դատարանները դեռ չունեն անկախության անհրաժեշտ մակարդակ, որպեսզի հանրությանը վստահություն ներշնչեն իրենց` որպես անկողմնակալ դատական մարմինների նկատմամբ, այդ թվում` նաև ընտրական գործընթացում: Դրանով է բացատրվում ընտրությունների կապակցությամբ նրանց ներկայացված բողոքների սակավաթվությունը: Դատարանների ոչ բավարար չափով անկախ լինելու վկայություն է նաև այն փաստը, որ դատարանները, ըստ երևույթին, հարցականի տակ չեն առնում անձանց նախնական կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը և, որպես կանոն, բավարարում են դատախազների համապատասխան միջնորդությունները` հավուր պատշաճի քննության չենթարկելով այդ առնչությամբ ներկայացվող հիմնավորումները, ինչպես պահանջվում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետով»: Արման Գրիգորյանը նկատեց, որ մեր իշխանություններն արդեն երեք տարի է ձանձրացրել են թե՛ մեզ, թե՛ եվրոպացիներին այս համակարգում բարեփոխումներ անելու մտադրությունների մասին. «Բայց այդ բարեփոխումներն անելու ծրագրերը մշակելու համար նախատեսված աշխատանքային խմբեր ստեղծելու ցուցադրական քայլերից գործը գոնե մի միլիմետր այն կողմ չի անցել: Եվ չէր կարող անցնել, որովհետև նորմալ դատաիրավական համակարգ ստեղծելն այս ռեժիմի համար սեփական գերեզմանը փորելու պես մի բան կլիներ»:

ԵԽԽՎ-ն նաև փաստել էր, որ բազմակարծություն ապահովող հանրային հեռարձակողի բացակայությունը խոչընդոտում է լրատվամիջոցների դաշտում բազմակարծության ձևավորմանը և խորացնում քաղաքական համակարգի նկատմամբ հանրության վստահության պակասի խնդիրը: «Անկախ հեռուստաալիքի գոյությունը հանդուրժելը նույնպես սեփական գերեզմանը փորելուն համարժեք քայլ կլիներ, հետևաբար այս հարցում նույնպես իշխանությունները ոչ մի առաջընթաց քայլ չեն արել: Այս դեպքում նույնիսկ աշխատանքային խումբ չեն ստեղծել», ընդգծեց Արման Գրիգորյանը:

Մեկ այլ կարևոր պահանջ էր հավաքների ազատության հարցը: Բանաձևի 8.4 կետում ասվում է. «Հավաքների ազատությունը պետք է երաշխավորել թե՛ օրենքով, թե՛ գործնականում` Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածին համահունչ. այդ կապակցությամբ անհրաժեշտ է, որպեսզի «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» օրենքում ԱԺ կողմից վերջերս կատարված փոփոխություններն անմիջապես ուժը կորցրած ճանաչվեն` համապատասխան Վենետիկի հանձնաժողովի առաջարկների»: Ա.Գրիգորյանը նկատեց, որ ինչ-որ պահից իշխանությունները սկսեցին արտոնել ընդդիմության երթերն ու հանրահավաքները, բայց դա նրանք նույնպես արեցին ճնշման ու սպառնալիքների պայմաններում: «Նրանք նաև դա փորձում են ներկայացնել որպես մի մեծ բարեգործություն, այլ ոչ թե պարզապես օրենքով նախատեսված միջոց, որը իրենք պարտավոր են ապահովել օրենքով: Միևնույն ժամանակ նրանք արդեն քանի ամիս հրաժարվում են հանրահավաք արտոնել Ազատության հրապարակում, ինչն օրենքի կոպիտ ոտնահարում է»:

ԵԽԽՎ-ն նույն բանաձևում շեշտել էր, որ ընդդիմադիր բոլոր ուժերը պետք է ճանաչեն ՍԴ որոշումը, որով հաստատվեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայտարարած` ընտրությունների արդյունքները: «Դա չպետք է մեկնաբանել որպես դատարանի որոշման էության հետ համաձայնելու պարտավորություն: Ընտրական գործընթացի բոլոր մասնակիցներն իրավունք ունեն վիճարկելու այդ որոշումն իրենց հասանելի իրավական միջոցներով, այդ թվում` Ստրասբուրգում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում»: Ա.Գրիգորյանը սա ԵԽ ամենաանհեթեթ պահանջն է համարում: «Սա ասելու համար ես երկու պատճառ ունեմ: Նախ` անկախ դիտորդների վերջնական գնահատականները որևէ կասկած չեն թողնում, որ խնդրո առարկա ընտրությունները կեղծված էին: Երկրորդ` ՍԴ-ի այդ նիստը տեղի ունեցավ հատուկ դրության պայմաններում, ինչն այդ որոշումը զրկեց օրինականությունից: Ինչևէ, եվրոպացիները հասկացան, որ այդ պահանջը անտրամաբանական պահանջ էր և հետագա բանաձևերում կամ մեզ հետ ունեցած շփումներում այն երբեք այլևս չկրկնեցին»:

«Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում