Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հրաչյա Թամրազյան. Ուղերձ ընկերոջս՝ Վանո Սիրադեղյանին

Վաղը՝ նոյեմբերի 13-ին Վանո Սիրադեղյանի ծննդյան տարեդարձն է:

«Վախճանն իսկույն է և հանկարծակի,

Ինչպես ծնունդը, որ չենք զգացել»…

Սակայն օրերը դարձել են հակիրճ,

Եվ օրագիրն այդ ես դեռ չեմ բացել:

Մատյանն օրերի ես դեռ չեմ թերթել

Մնացել է փակ, մնացել է գոց,

Թեև հուշագիր չեմ եղել երբեք:

Հատորներն ամուլ ու գրքերը գորշ

Մեր տարիներից ի՞նչ են ամբարել,

Թե՞ մնացել են դատարկ կազմի պես,

Կխոսե՞ն նրանք ու կբարբառե՞ն,

Ու մեր օրերին մենք կհանդիպե՞նք,

Ուղիները մեր կխաչվե՞ն կրկին

Խոսքերն այս բոլոր թվում է՝ հին են,

Վերարթնացումը նրանց կփրկի՞,

Ու վախճանից ետ մեզ հետ կլինե՞ն

Մեր ընկերության նշխարներն անգին,

Ու հին հույզերը կրկին կհորդե՞ն,

Որ անցան արագ ու վաղվաղակի

Չգիտեմ, թե երբ, չգիտեմ՝ որտեղ…

Ու ես կրկին քո վիպակն եմ կարդում,

Փորձում եմ շարժվող տողերն ընթերցել,

Որ դեպի խորքն են ձգում ինձ թաքուն,

Ու ձեռագիրն այդ չի լինի կեղծել:

Ասես բառերն են հարություն առնում

Դողէրոցքի պես շարժվող մատներիդ,

Քեզ հետ կլինեն գրառումներդ

Անգամ խոհերդ մահվան մատնելիս:

Ու հիմա կրկին կյանքին կապելով՝

Փորձում ես նրանց հոսքը կռահել

Գուցե բառե՞ր են դրանք ավելորդ,

Բայց մանկիկի պես հասակ է առել,

Մեզ հետ ապրել է, իբրև առեղծված

Լինելությունը խոսքի պես հոսող,

Այդ ակունքները վաղուց են եղծված,

Մեզ համակել է իբրև ոգու սով

Իրականության մի նոր առասպել,

Որ մենք ենք սեպել որմերին դարի,

Որ մենք ենք կերտել, որ մենք ենք հաստել,

Ու մեր մեջ ապրող դահիճն ընտանի:

Այսպես անցել են տարիներն անգույն,

Ու օրն օրին է այսպես հաջորդել

Ու պատմությունը դարձել է անգո,

Ու մեր մտքերը կենդանի ճորտեր:

Անցահուները մեռցնելով կյանքի,

Իրենց գոյությամբ պղծելով ներկան՝

Դարձել են աղետ ու ճակատագիր,

Բայց մենք ապրում ենք, ու քանի դեռ կանք

Մենք պիտի փորձենք բառը ապրեցնել,

Ավետել ծնունդն ու ճիչը մանկան,

Նա պիտի լինի ամեն պահ մեզ հետ,

Պիտի պահպանենք մենք նրան, անգամ

Երբ հանկարծակի մենք վեր ենք թռչում

Մեր քնից ասես մահվան երազից,

Երբ թվում է, թե մահ ենք անրջում,

Ու գոյությունը կախված է մազից…

… Ահա այսպիսի մի ուղերձ դարձավ

Ընթերցումը քո խաղաղ տողերի

Արարող կարոտ, լսելի մի ձայն,

Ծանոթ քայլերը ծանր խոհերի,

Որ անհնար է երբևէ ջնջել,

Ու թող հանդիպեն էջերն այս երկու.

Առջևում Խոսքն է, որ դեռ չի հնչել,

Քեզ առաջվա պես իմ ձեռքն եմ մեկնում,

Իմ հին բարեկամ, եղբայր հարազատ,

Ու թող քո խոսքը ճանապարհ հարթի,

Ու թող արարեն տողերը արձակ

Ոլորանները մեզ անհայտ բախտի:

Ու թող նա հասնի ժամանակներին,

Ու զգաս քիմքիդ համը մանկության…

Ինչպես ծնողը իր ժառանգներին՝

Այդպես անցյալն է կյանքիդ հանգուցված…

23.12.2001

Վանո Սիրադեղյան

Հայը պատմական հայրենիքը գերադասում է իրական հայրենիքից:

Գերադասում է, քանզի պատմական հայրենիքը խնամք չի պահանջում:

Այդ հայրենիքը տուրք չի պահանջում, քրտինք չի պահանջում, պաշտպանության կարիք չունի:

Եվ այդ հայրենիքի հմայքն այն է, որ այնտեղ ապրելը պարտադիր չէ:

Եվ հարյուրամյակներ շարունակ մենք մեր հայրենիքը մաս- մաս դարձնում ենք պատմական հայրենիք ու կապվում հավաքական, չպարտավորեցնող, սրտագին սիրով:

Հայը հավաքական գոյությունից վեր է դասում հավաքական սերը առ ոչինչ: Հարյուրամյակներ շարունակ մաս-մաս մեր հայրենիքը դարձնելով պատմական, մաս-մաս ուժեղացնում ենք մեր հարևաններին, ուժեղացնելով՝ հռչակում թշնամի, նեղվում ենք թշնամու հարևանությունից, անիծում ենք մեր իրական հայրենիքի փոքրությունը, և երազում մի հզոր, մի խաչակրաց բանակ, որ դարձյալ կգա ու կանցնի մեր հայրենիքի, մեր պատմական հայրենիքի, մեր հարևանների վրայով ու այս անգամ, գուցե, հավերժորեն մնա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում