«Առաջին լրատվականը» տեղեկացրել էր, որ մարտի 14-ին ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հրամանագրով քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանը` ազատվելով ոստիկանության Երևան քաղաքի Կենտրոնականի բաժնի պետի պաշտոնից:
Մեզ հաջողվեց պարզել, որ այսօր-վաղը ոստիկանական համակարգում սպասվում են հետևյալ փոխատեղումները` ոստիկանության Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն բաժնի պետը նշանակվելու է Մալաթիա-Սեբաստիա համայնքի ոստիկանապետի պաշտոնում, իսկ Մալաթիա-Սեբաստիա համայնքի ոստիկանության բաժնի պետ Սարգիս Մարտիրոսյանը նշանակվելու է ոստիկանության Երևան քաղաքի Կենտրոնականի բաժնի պետ: