Thursday, 25 04 2024
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ

Տիգրան Սարգսյանի և Եվրոպական խորհրդարանի նախագահի հանդիպումը

«Եվրոպական Խորհրդարանը կարևորում Է Հայաստանի հաստատակամությունը բարեփոխումների, թափանցիկությունը, ժողովրդավարությունը, դատաիրավական համակարգերը, մարդու իրավունքները բարելավելու հարցերում». այս մասին այսօր Բրյուսելում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և Եվրոպական խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկի հանդիպումից հետո` ճեպազրույցի ժամանակ, նշել է Ե. Բուզեկը` ողջունելով քննարկումները ապագայում ասոցացման համաձայնագիրը կնքելու, ինչպես նաև ազատ առևտրի խորը, համապարփակ տարածք ստեղծելու, վիզաների հեշտացման ուղղությամբ:

«Մենք մտահոգված ենք ԼՂ հակամարտությամբ և կանենք հնարավորը, որ ապահովվի այդ տարածաշրջանի խաղաղությունը: Ամեն գնով պետք է խուսափել զինված հակամարտությունից»,- ասել է նա: Եժի Բուզեկի խոսքով, շատ կարևոր է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վավերացումը:

Միաժամանակ նա շնորհակալություն է հայտնել Հայաստանին` «Եվրանեսթ»-ին անդամակցելու համար: «Այսօր մենք ընթանում ենք ճիշտ ճանապարհով, և առաջին հանդիպումը կգումարվի մայիսին ԵԽ-ում: Հուսով ենք, որ մենք մայիսին կհանդիպենք նաև մայրաքաղաք Երևանում, ինչը հնարավորություն կտա քննարկելու հարցեր` կապված ձեր տարածաշրջանի հետ»,- նշել է Եվրոպական խորհրդարանի նախագահը:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ իրենք հանդիպման ժամանակ քննարկել են ԵՄ հետ համագործակցության օրակարգում ներառված բոլոր հարցերը:

«Մենք համոզված ենք, որ այս հանդիպումները և աջակցությունը, որ տեսնում ենք, նոր թափ են հաղորդելու մեր բարեփոխումների ծրագրին: Դա առաջին հերթին վերաբերում է տնտեսական, ժողովրդավարական բարեփոխումների փաթեթին, որոնք մեր օրակարգում են»,- ասել է ՀՀ կառավարության ղեկավարը:

Նրա խոսքով` տարածաշրջանային քաղաքական խնդիրների շուրջ մտքերի փոխանակումը հանգեցնում է այն եզրակացության, որ ԵՄ-ի հետ Հայաստանի տեսակետներն ամբողջությամբ համընկնում են:

Անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերությունների խնդրին` նա նկատել է, որ Հայաստանի դիրքորոշումն այդ հարցում միշտ եղել է շատ հստակ:
Հայաստանը պատրաստ է եղել հարաբերությունները կարգավորել առանց որևէ նախապայմանի: «Ղարաբաղի հարցի կարգավորման գործում նույնպես մեր դիրքորոշումը հստակ է. խաղաղ լուծումն այլընտրանք չունի: ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը, մեր գնահատմամբ, ընթանում է ճիշտ ուղղությամբ: «Եվրանեսթ»-ի խնդրի հետ կապված մեր դիրքորոշումը ևս հստակ է: Մենք շահագրգռված ենք, որ այդ կառույցը կայանա և մեր համոզմունքով` այն կխթանի եվրաինտեգրման ռեֆորմներն ու գործընթացները:

«Շնորհակալություն եմ հայտնում այն աջակցության համար, որ Եվրախորհրդարանը ցուցաբերում է Հայաստանի կառավարությանը` այս ռեֆորմներին նոր թափ հաղորդելու նպատակով»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում