Մարտի 16-ին Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանն իր հավատարմագրերը հանձնեց Նիդերլանդների թագուհի Բեատրիքսին: Հավատարմագրի հանձնման արարողությունից հետո առանձնազրույց տեղի ունեցավ թագուհի Բեատրիքսի և ՀՀ դեսպանի միջև, որի ժամանակ անդրադարձ կատարվեց հայ-հոլանդական հարաբերություններին ու տարածաշրջանային խնդիրներին:
ՀՀ դեսպանի կողմից Նիդերլանդների թագուհուն հավատարմագրի հանձնման կապակցությամբ, ՀՀ դեսպանությունում կազմակերպվեց ընդունելություն, որի ժամանակ Ալմելոյի սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու քահանա Խաչիկ Ֆրանգյանի կողմից կատարվեց ՀՀ նորաբաց դեսպանատան օծման կարգը: