Friday, 19 04 2024
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը

Կառավարությունը գյուղերը խառնել է իրար

Լոռու մարզի Այգեհատ գյուղում գործադուլ է. չի աշխատում միակ պետական կառույցը` գյուղապետարանը: Գյուղի դպրոցում էլ զանգը չի հնչում. 20 աշակերտի ծնող երեխաներին արգելել է դպրոց հաճախել:

Սրանով, այգեհատցիներն իրենց բողոքն են արտահայտում գյուղատնտեսության ոլորտում կառավարության ընդունած մի որոշման դեմ, որով գյուղի ունեցած միակ` 131 հա Չալ կոչված արոտավայրը հատկացվում է հարեւան` Արդվի համայնքին:

Ըստ Այգեհատի գյուղապետ Արշակ Շահվերդյանի` դա արվում է մեկ միավոր դարձնելու նպատակով: Այսօր գյուղում 290 մարդ է ապրում: Միշա Շահվերդյանը եւ իր համագյուղացիները մտահոգված են իրենց ապագայով:

Շուրջ 300 գլուխ խոշոր եղջերավոր անասունները արոտավայր չեն ունենա, այնինչ այսօր այգեհատցիների ապրուստի միջոցը անասնապահությունն է:

«Ի՞նչ ենք անելու, էս անասուններին հարկադիր սպանդի ենք ենթարկելու: Էնա մեզ էլ քշեն գյուղից, պրծնենք, ի՞նչ են ուզում վերեւներում մեզանից: Ի՞նչով ենք պահելու մեր էրեխեքին»,-ասում են գյուղացիները:

Ռուդոլֆ պապն ասում է, որ իրենք չեն պատրաստվում իրենց համայնքին պատկանող հողը տալ հարեւան համայնքին: Նա չի կարծում թե սա հողերի միավորման համար է արվում:

«Էս գյուղն ինչ կա, 300-400 տարվա բան եմ ասում. էդ հողերը գյուղինն են, մենք ուրիշ արոտավայր չունենք, ո՞նց են մի տարում որոշել, որ էս գյուղին արոտավայր պետք չի, ախր չէ՞ որ մենք երկրորդը չունենք: Իմ պապական հողն է. հարեւանի ոտքը էնտեղ գործ չունի: «Մի կաթիլ մեղրի» պատմությունն է»,-ասում է նա:

Այգեհատցիների հետ անհանգիստ են նաեւ հարեւան արդվեցիները:

«Էդ մարդիկ, որ վերցնեն, մեր գյուղ էկող ճամփեն փակեն, ճի՞շտ չեն անի: Մենք գյուղտեխնիկա չունենք. իրանցից ենք բերում վար ու ցանք անում, բա էլ կտա՞ն»,-մտահոգվում է արդվեցի 75-ամյա Ռուբեն պապը:

Արդվիի գյուղապետ Սամվել Կիրակոսյանի խոսքով, իրենց այդ արոտավայրը բոլորովին պետք չէ:

«Մենք դրա երեք չափն ունենք, էդ մարդիկ իրավունք ունեն իրենց հողերի վրա, իսկ մեր գյուղացիներն ու ես անձամբ չեմ պատրաստվում նրանց զրկել այդ միակ արոտավայրից»,-ասում է գյուղապետը:

Այգեհատի գյուղապետ Արշակ Շահվերդյանն ասում է, որ այս հարցով բազմիցս դիմել է մարզպետարան` ներկայացնելով իրենց ունեցած համապատասխան քարտեզագրումներն ու գյուղացիների դժգոհությունները: Հարցը քննարկել է նաեւ տարածքային կառավարման նախարարի հետ, սակայն ոչ մի հուսադրող բան չկա:

«Ասում են` կարաք Արդվիի հետ երեք տարով պայմանագիր կնքեք, վարձակալությամբ օգտագործեք. ո՞նց կլինի: Կառավարության կողմից առաջարկված պայմանագրային վարձակալման տարբերակի հետ գյուղացիները ոչ մի դեպքում չեն համաձայնի: Ամբողջ գյուղը դեմ ա դրան: Հ

ետո մի խնդիր էլ կա: Նրանք ավելի շատ ոչխար ունեն, մերը կովեր են, ոչխարի արածած տեղը կովը չի արածում: Չգիտենք` սրա վերջը ինչ ա լինելու»,- ասաց Այգեհատի գյուղապետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում